ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ. ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ
Սամվել Մարտիրոսյան
08 Փետրվարի 2010
Ադրբեջանական կողմը շարունակում է ակտիվորեն օգտագործել այն թեզիսները, որոնք Հայաստանի և Հայության դեմ կիրառվում են հակամարտության ողջ ընթացքում: Միևնույն ժամանակ, վերջին ժամանակներս ակտիվորեն մշակվում են մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ակնհայտորեն գերակա են դարձել: Ընդ որում, այսօրվա դրությամբ արդեն ավանդույթներ են ձևավորվել. հիմնական թեզիսները, մամուլի, վերլուծաբանների, ինտերնետում գործող տեղեկատվական ճակատի մարտիկների համար ղեկավար հրահանգները ծրագրվում են Իլհամ Ալիևի ելույթների միջոցով: