Մեր մասին / «Նորավանք» հիմնադրամ

Բաժանորդագրվել


Նոր գրքեր















Rambler's Top100

SpyLOG

32_m.jpg«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ստեղծվել է 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ: Նրա կանոնադրության համաձայն` Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի գործող վարչապետն է: Որպես ռազմավարական հետազոտությունների և նորարարական մշակումների կենտրոն` «Նորավանքը» ՀՀ առաջատար կազմակերպություններից է, որն աշխատում է արդի «ուղեղային կենտրոնների» ոճով: Ներկայումս Հիմնադրամի տնօրենը Գագիկ Հարությունյանն է:

Հիմնադրամում գործում է «Հայագիտության կենտրոնը» (ղեկավար` Արեստակես Սիմավորյան), որի խնդիրն է ուսումնասիրել հայ համայնքները և մշակել Հայության ինտեգրման մեթոդները: Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում մեր այն հայրենակիցների հիմնախնդիրներին, ովքեր տարբեր պատճառներով չեն տիրապետում հայերենին և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն հանդիսանում: «Հայագիտության կենտրոնն» իր աշխատանքներն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցելով:

«Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի» (ղեկավար` Գագիկ Հարությունյան) աշխատակիցները ներկա կոշտ տեղեկատվական հակամարտության պայմաններում զբաղվում են Հայաստանի և Հայության տեղեկատվական անվտանգության հարցերով:

«Քաղաքական հետազոտությունների կենտրոնում» (ղեկավար` Սևակ Սարուխանյան) կատարվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումների մոնիթորինգ` ՀՀ ազգային անվտանգության համատեքստում:

«Ուսումնական կենտրոնը» (ղեկավար` Տիգրան Հարությունյան) կազմակերպում է հրատապ թեմաների շուրջ դասընթացներ (դրանք կոչվում են «Նորավանքյան ընթերցումներ») և ամառային դպրոցներ: Այս կենտրոնի հիմքի վրա նախատեսվում է ապագայում ստեղծել հատուկ ուսումնական հաստատություն ինչպես պետական կառույցների, այնպես էլ Հայաստանից դուրս գործող հայկական կազմակերպությունների համար բարձրագույն վարչական կադրեր պատրաստելու նպատակով:

«Նորավանքը» հրատարակում է «21-րդ ԴԱՐ» (հայերեն, ռուսերեն և անգլերեն), ինչպես նաև «Գլոբուս Ազգային անվտանգություն» հանդեսները: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հետ համատեղ հրատարակվում է նաև «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսը: Հրատարակությունների համար պատասխանատու է Հիմնադրամի «Հրատարակչական կենտրոնը» (ղեկավար` Լուսինե Բաղրամյան), որը վերջին տարիներին թողարկել է ավելի քան 220 անուն գրքեր, ամսագրեր և այլ հրատարակություններ:


Հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, 0026, ք.Երևան, Գարգին Նժդեհի 23/1
Հեռ.՝
+ 374 10 44 38 46
Հեռ./ֆաքս՝ + 374 10 44 04 73
Էլ.փոստ՝ office@noravank.am

map.jpg