• am
  • ru
  • en
Версия для печати
09.10.2015

«ՁԱԽՈՂՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ» 2015Թ.

   

Foreign Policy Magazine և The Fund for Peace

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Մեթոդաբանական հարցեր

Երկու խոսք «Ֆորին Փոլիսի Մեգեզին» ամսագրի (Foreign Policy Magazine) և «Ֆանդ ֆոր Փիս» կազմակերպության (The Fund for Peace) նախաձեռնած «Ձախողված երկրների ինդեքսը» (Fragile States Index) վարկանիշային նախագծում կիրառված մեթոդաբանության վերաբերյալ. «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում կիրառված մեթոդաբանությունը հիմնվում է 12 ցուցիչների վրա, որոնք իրենց հերթին դասակարգվում են երեք հիմնական խմբերի՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական։ Ստորև տրված աղյուսակի միջոցով կարող եք ծանոթանալ վարկանիշավորման մեթոդաբանական հարցերին։ Զեկույցում նշված երկրների դասակարգումը հիմնված է վերոնշյալ 12 ցուցիչների ընդհանուր գումարային տվյալների վրա։ Յուրաքանչյուր ցուցչի համար ընտրված վարկանիշային թիվը դասակարգված է 0-10 թվային սանդղակով, որտեղ 10 թիվը համարվում է բարձրագույն` բացասական կետը, 0 թիվը` ցածրագույն` լավագույն կետը։

2015թ. վարկանիշային հետազոտությունը

«Ձախողված երկրների ինդեքսը» (Fragile States Index) վարկանիշային նախագծի 2015թ. հետազոտությունում ընդգրկված են 178 պետություններ, որոնք բաժանված են 4 խմբերի՝ ըստ ձախողվածության աստիճանի.

• Կրիտիկական ռիսկայնության երկրներ

• Ռիսկայնության վտանգավոր մակարդակ

• Ռիսկայնության ցածր մակարդակ

• Ռիսկերի բացակայություն։



Զեկույցի վիճակագրության համաձայն, 178 երկրների շարքում լավագույն ցուցանիշներն արձանագրել են Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան, որոնք բոլորն էլ գտնվում են վերջին՝ լավագույն աստիճանակարգում։ Այս աստիճանակարգում ներառված երկրների ցուցակը եզրափակում են Նիդեռլանդները, Գերմանիան և Պորտուգալիան։

ԱՊՀ տարածքի երկրների շարքում Հայաստանն առանձնացել է իր բարձր վարկանիշային ցուցանիշով՝ զիջելով միայն Ղազախստանի համապատասխան ցուցանիշին։ Հայաստանը զբաղեցրել է 108-րդ դիրքը՝ 69,7 ամփոփ վարկանիշային միավորով։ Ընդ որում, ԱՊՀ երկրները, բացառությամբ Հայաստանի ու Ղազախստանի, ընդգրկվել են ռիսկայնության վտանգավոր աստիճանակարգում. Հայաստանն ու Ղազախստանը գտնվում են ռիսկայնության ցածր մակարդակում։

Հարավային Կովկասի երկրների շարքում Հայաստանն առաջատարն է, որին հաջորդում են Ադրբեջանը (80-րդ դիրք) և Վրաստանը (70-րդ դիրք):


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր