• am
  • ru
  • en
Версия для печати
22.06.2016

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԸ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ


Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հեռանկարները գնահատելու համար, երկկողմանի հնարավորություններն ուսումնասիրելուց զատ, անհրաժեշտ է դիտարկել նաև այն գործոնների ձևավորման միտումները, որոնք կարող են բացասաբար ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա:

Այդպիսի գործոններից են Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության հնարավորությունները Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա:

Ներկայում քաղաքագիտության մեջ լայնորեն ուսումնասիրվում է «փափուկ ուժը»՝ որպես այլ երկրների վրա արդյունավետ ազդեցության կարևոր գործիք: Ըստ ամերիկացի քաղաքագետ Ջ.Նեյի, եթե «կոշտ ուժը» ցանկալի արդյունքի հասնելու նպատակով տնտեսական և ռազմական հզորության կիրառությունն է, ապա «փափուկ ուժի» էությունը մշակույթի, քաղաքական արժեքների և արտաքին քաղաքականության միջոցով երկրի նկատմամբ համակրանքի առաջացման և համատեղ ծրագրերում կամավոր մասնակցության խթանումն է [1]:

Նշենք, սակայն, որ տնտեսական ուժը կարելի է դիտարկել ինչպես «կոշտ», այնպես էլ «փափուկ» ուժի գործիք՝ կախված օգտագործման ձևից։ Եթե այն դրսևորվում է տնտեսական էմբարգոների, պատժամիջոցների, հակադեմպինգային մեխանիզմների, ներկրման քվոտաների, արտադրության և արտաքին ներդրումների սահմանափակումների տեսքով և հանդիսանում է որպես «մտրակ» այս կամ այն միջազգային սուբյեկտի վրա ճնշում բանեցնելու նպատակով, ապա դա, անշուշտ, «կոշտ» ուժի տարր է։ Սակայն նույն այդ ուժը կարող է խաղալ նաև «բլիթի» դեր՝ ապահովելով առևտրային բարենպաստ ռեժիմի և վարկերի տրամադրում, ուղղակի ներդրումներ տնտեսությունում, տվյալ երկրի տարածքում արտադրության հիմնում և այլն:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԸ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ (210 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր