«Մեզ սպասում է լուրջ խոսակցություն` ապագայի մասին»: 44 տարի առաջ հենց այս բառերով էր սկսում իր հանրահայտ “Summa Technologiae” գիրքը ХХ-րդ դարի ականավոր ֆանտաստներից մեկը` Ստանիսլավ Լեմը: Արժե, որ հենց այս բառերով սկսենք և մենք` «Նորավանք» հիմնադրամի «Մեր ապագայի սցենարները» հանձնախմբի անդամներս` կայքի սույն նոր էջը բացելիս:
Այս նոր կայքէջում մենք ուզում ենք խոսել մեր ապագայի մասին, Հայաստանի և տարածաշրջանի ապագայի մասին, Հայության և մարդկության առջև կանգնած խնդիրների, նրանց ապագան ուրվագծող հիմնարար և գործուն միտումների մասին: Հնարավորինս ազատ և բազմակողմանի կփորձենք ներկայացնել այն ուսումնասիրությունները, գնահատականները, սցենարները, մտորումները և այլ նյութեր, որոնք նվիրված կլինեն Հայաստանի և աշխարհի ապագային` աշխարհաքաղաքական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտամշակութային ու այլ առումներով, և որոնք իրականացված կլինեն թե՛ «Նորավանք» հիմնադրամի, թե՛ այլ կազմակերպությունների կամ անհատների կողմից Հայաստանում և այլուր:
Այո, մեզ սպասում է խոսակցություն ապագայի մասին: Ապագայի, որից մենք այլևս չպետք է ուշանանք:
Արա Հ. Մարջանյան
տ.գ.թ., ա.գ.ա,
«Մեր ապագայի սցենարները» հանձնախմբի ղեկավար
“Նորավանք” գիտակրթական հիմնադրամ
27.02.2012 ԺԱՆ ԲՈԴՐԻՅԱՐԻ «ՍԻՄՈՒԼՅԱԿՐԸ» ԵՎ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ «Medz Yeghern»-Ը. Մաս Բ. «Le Mai 1968»
Արա Մարջանյան
1968 թվականը, երբ առանձին գրքով հրատարակվեց Բոդրիյարի 1960թ. ատենախոսական աշխատանքը, բախտորոշ տարի էր Ֆրանսիայի համար:
13.02.2012 ԺԱՆ ԲՈԴՐԻՅԱՐԻ «ՍԻՄՈՒԼՅԱԿՐԸ» ԵՎ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ «MEDZ YEGHERN»-Ը. Մաս Ա. Հուլիսյան մտորումներ
Արա Մարջանյան
Սույն հոդվածում մենք, ըստ էության, փորձում ենք երկու հարց արծարծել: Առաջինը հետևյալն է. ի՞նչ է նշանակում Հայոց եղեռնի ճանաչումը «պոստ-պոստմոդեռնի» մեր ժամանակներում:
28.07.2011 ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արա Մարջանյան
Համաշխարհային բնապահպանական հաստատության (ՀԲՀ, GEF) և Համաշխարհային բանկի (ՀԲ, WB) TF-053910 դասիչը կրող Վերականգնվող էներգետիկայի ծրագիրը (ՎԷԾ) Հայաստանում մեկնարկել է 2007թ.:
27.07.2011 ԺԱՆ ԲՈԴՐԻՅԱՐ (27.07.1929 - 07.03.2007)
Արա Մարջանյան
Հուլիսի 27-ին լրացավ ֆրանսիացի մշակութաբան, ԶԼՄ սոցիոլոգ և, այսպես ասած` «հրապարակախոսական փիլիսփայության» ֆրանսիական դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկի` Ժան Բոդրիյարի (Jean Baudrillard) ծննդյան 82-ամյակը:
23.06.2011 ՄԵՐ ԱՊԱԳԱՆ` NIC ԱՉՔԵՐՈՎ
Արա Մարջանյան
Մարդիկ միշտ էլ ձգտել են կանխատեսել ապագան, իսկ հնարավորության դեպքում` կանխել գալիք աղետները կամ պատրաստվել դրանց:
14.03.2011 ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԿԵՐՏՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ
Գագիկ Հարությունյան, Սերգեյ Գրինյաև
Աֆրիկյան աշխարհամասի սկսված վերաբաժանումն ու շղթայական հեղափոխությունն արաբա-իսլամական աշխարհում իրենց նշանակությամբ համադրելի են գուցե թե ԽՍՀՄ և «սոցհամակարգի» փլուզման հետ. իզուր չէ, որ ԱՄՆ նախագահն այդ իրադարձությունները համեմատել է «բեռլինյան պատի քանդման» հետ։
03.03.2011 ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Հարությունյան
Պետությունների և ազգային հանրությունների առաջնային խնդիրներից է առկա իրադրության համալիր գնահատումը և ապագա զարգացումների վերաբերյալ որոշակի պատկերացումների ձևավորումը։
21.02.2011 ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ
Արտաշես Տեր-Հարությունյան
2011թ. հունվարին ամերիկյան Pew Research Center-ը հրապարակեց «Աշխարհի մահմեդական բնակչության ապագան» հետազոտությունը: Հետազոտության ժամանակահատվածն ընդգրկում է 1990–2030թթ. եւ վերաբերում է աշխարհի բոլոր պետություններին ու տարածքներին:
03.08.2009 ԱՊԱԳԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Գագիկ Հարությունյան
Ապագայի կանխատեսումը մշտապես եղել է մարդկությանը հուզող խնդիրներից մեկը։ Մեզ հայտնի գրեթե բոլոր հասարակություններում գուշակներն առանձնահատուկ կարգավիճակ են ունեցել և մեծ հարգանք վայելել։ Դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում հունական Դելփի քաղաքում Ապոլոնի տաճարի քրմուհիներն անտիկ աշխարհին հայտնի էին գուշակություններ կատարելու կարողությամբ, և որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ թագավորներն ու զորավարները գրեթե պարտադիր այցելում էին այդ տաճար։