03.02.2012
ՖՐԱՆՍԻԱՆ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ, ՈՐՊԵՍԶԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋԱՄՏԻ ԻՐ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ
Հարութ Սասունյան
Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը՝ քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք։
01.02.2012
ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի հարցազրույցը P.S. հաղորդաշարին։
01.02.2012
ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՍՈՒՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹԵԱՆ ԼՈՅՍԻՆ ՏԱԿ
Հրաչ Քալսահակեան
Սուրիահայ գաղութը, Միջին Արեւելքի հայկական այլ գաղութներու նման, ենթակայ եղած է ամէն տեսակի քաղաքական, տնտեսական եւ ընկերային վերիվայրումներու: Յայտնի է, որ Ցեղասպանութենէն անմիջապէս ետք գաղութը ունեցած է ստուար թուաքանակ...
31.01.2012
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Գագիկ Հարությունյան
Ղարաբաղյան շարժման առաջին օրերին Ստեփանակերտում ստեղծված «Կռունկ», իսկ Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեների անդամները և նրանց մերձավոր զինակիցները հանդիսացան նոր ազգային քաղաքական էլիտայի միջուկը։ Հետագայում այդ անձինք, փոխարինելով խորհրդային կուսակցական-տնտեսական նոմենկլատուրային, ձևավորեցին երկու հայկական պետությունների կառավարությունները։
31.01.2012
ԷՆԵՐԳԵՏԻԿ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Սևակ Սարուխանյան
Եվրոպական միությունը կարծես թե ամենայն լրջությամբ սկսել է զբաղվել Տրանսկասպյան գազատարի նախագծի իրականացմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել թուրքմենական գազի ներկրումը ԵՄ՝ շրջանցելով Ռուսաստանը։ Նոր գազատարը, որը Թուրքմենստանի գազատրանսպորտային համակարգն ու գազի հանքավայրերը կմիացնի Ադրբեջանին...
30.01.2012
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԻԲԵՐԽՈՑԵԼԻ ԵՐԿԻՐ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում դիտվում է ինտերնետից օգտվողների աննախադեպ աճ, ինչը պայմանավորված է ինչպես ինտերնետ կապի գների կտրուկ անկմամբ, այնպես էլ նրանով, որ համակարգիչները և շարժական սարքերն ավելի մատչելի են դարձել։
26.01.2012
ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը ArmNews հեռուստաընկերությանը։
26.01.2012
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԽՈՐՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Արեստակես Սիմավորյան
Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններն իրավամբ պետք է կապել փորձագիտական հանրության շրջանակներից դուրս եկած ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։
23.01.2012
ԻՐԱՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Սևակ Սարուխանյան
Իրանն այսօր զգում է «արաբական գարնան» ամենացավալի հետևանքներից մեկը. Սիրիայում դեռևս գարնանը սկսված հակակառավարական շարժումն աստիճանաբար ավելի է նմանվում քաղաքացիական պատերազմի, իսկ նախագահ Բ.Ասադի դիրքերը թուլանում են։
19.01.2012
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Ինտերնետում և ընդհանրապես մեդիա-դաշտում սոցիալական ցանցերի գերիշխումը հանգեցնում է տեղեկատվական միջավայրի էլ ավելի մեծ փոփոխության։
17.01.2012
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱԶԴԱԿՆԵՐ
Մարինե Խլղաթյան
2011 թվականի դեկտեմբերի 16-ին Գերմանիայի նորդռայն-վեստֆալյան գողտրիկ քաղաքը` Ախենը, վերածվել էր «փոքրիկ Հայաստանի»:
16.01.2012
ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
Թամարա Վարդանյան
Թիֆլիսահայության խնդիրներին առնչվող ուղղություններից, թերևս, ամենակարևորը կրթականն է։
13.01.2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՆՑՅԱԼԻՑ ՄԻԱՅՆ ԱՂՈՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Գայանե Մկրտչյան, Նաիրա Մելքումյան
Եթե երիտասարդ սերնդի ներկայացուցիչները Հայաստանի կումունիստական անցյալի մասին աղոտ պատկերացում ունեն, ապա տարեցները շարունակում են կարոտել Խորհրդային տարիները:
12.01.2012
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՌԱՋ, ՔԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ
Հարութ Սասունյան
2011 թվականին Թուրքիայի ղեկավարները թույլ տվեցին լուրջ մարտավարական սխալ: Նրանց այնքան էր մտահոգել 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գալիք ցունամին, որ անտեսել էին իրենց դիմագրավող ավելի անմիջական քաղաքական փոթորիկները:
11.01.2012
Զ.ԲԺԵԶԻՆՍԿԻ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ
Հրաչյա Արզումանյան
Զբիգնև Բժեզինսկու՝ 2011թ. հոկտեմբերի 14-ին Նորմանդիայում, Ալեքսիս Թոքվիլի մրցանակն ստանալու ժամանակ արտասանած ելույթն արժանի է ուշադրության։ Մրցանակը շնորհեց Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենը, որը գլխավորում էր ժյուրին։
16.01.2012
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ս.թ. հունվարի 13-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ հիմնադրամի Գիտխորհրդի հերթական նիստը։ Օրակարգի հիմնական հարցը «Նորավանք» ԳԿՀ կենտրոնների 2011թ. կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացումն էր։
12.12.2011
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
2011թ. դեկտեմբերի 8-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Մերձավոր Արևելքի հայ համայնքները ներկա քաղաքական իրավիճակում» թեմայով կլոր սեղան։
Քննարկմանը մասնակցեցին Սփյուռքի մտավոր շրջանակների ներկայացուցիչներ Վարդան Թաշճյանը, Համո Մոսկոֆյանը՝ Լիբանանից, Հակոբ Չոլաքյանը՝ Սիրիայից և Միհրան Դաբաղը՝ Գերմանիայից, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից։
05.12.2011
«ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ»
2011թ. նոյեմբերի 29-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Արաբական հեղափոխությունները և կառավարման սցենարները» թեմայով սեմինար։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Զեկուցումը նվիրված էր Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պետություններում տեղի ունեցող իրադարձությունների դիտարկմանը՝ NIC և ԵՄ Անվտանգության ուսումնասիրության ինստիտուտի գլոբալ կառավարման սցենարների համատեքստում։
21.11.2011
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
Նոյեմբերի 28-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները» թեմայով սեմինար։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը։ Ներկայացվեց հայ ավետարանական համայնքների ներկա իրադրությունը...
01.11.2011
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
2011թ. հոկտեմբերի 28-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի էներգետիկ անվտանգությունը. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով սեմինար։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։
24.10.2011
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ս.թ. հոկտեմբերի 19-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ հիմնադրամի Գիտխորհրդի հերթական նիստը։ Օրակարգում «Նորավանք» ԳԿՀ կենտրոնների 2011թ. երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացումն էր։
04.10.2011
ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԴԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միջազգային գիտագործնական կոնֆերանս
9-10 դեկտեմբերի, 2011թ., Երևան
Սույն թվականի դեկտեմբերի 9-10-ը ՀՀ Սփյուռքի նախարարությունը «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» ԳԿՀ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանս։
03.10.2011
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Ս.թ. սեպտեմբերի 28-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Թուրքական ուղեղային կենտրոնների զարգացման փուլերը» թեմայով սեմինար։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակես Սիմավորյանը։
14.09.2011
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը հյուրընկալեց Գերմանիայի Վայմար քաղաքում գործող «Արևմտաարևելյան դիվան. փառատոն» կազմակերպության ղեկավար, պատմագետ-մշակութաբան, դոկտոր Կլաուս Գալասին:
29.07.2011
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ամառային դպրոցի վեցերորդ դասընթացը
Հուլիսի 29-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» ամառային դպրոցի վեցերորդ դասընթացը։ Զեկուցումներով հանդես եկան ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը և «Նորավանք» ԳԿՀ փորձագետ ՍամվելՄարտիրոսյանը։





