22.05.2013 «21-րդ ԴԱՐ» N 3, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2013թ. հերթական՝ 3-րդ համարը։ Համարում մեծ տեղ է հատկացված զանգվածային լրատվամիջոցի և լսարանի միջև կապի ձևավորման դինամիկ գործընթացի, հեռուստատեսության բովանդակության ձևավորման գործոնների, հեռուստատեսային հաղորդակցության մեջ անձնավորման դերի վերլուծությանը, տարածաշրջանային նշանակության խնդիրներին, ինչպես նաև Եվրամիություն – Եվրասիական միություն ինտեգրացիոն գործընթացներին։
02.04.2013 «21-րդ ԴԱՐ» N 2, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2013թ. 2-րդ համարը, որում ներկայացված է բավական լայն թեմատիկա՝ հարավկովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրների հիմնական շեշտադրմամբ (Դ.Պետրոսյան, «Սամցխե-Ջավախքի հիմնախնդրի քաղաքական ընկալումը», Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան, «Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001թթ.», Գ.Չոբանյան, «Իսլամի քաղաքական դերը հետխորհրդային Ադրբեջանում»)...
06.03.2013 «21-րդ ԴԱՐ» N 1, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2013թ. 1-ին համարը։ Գ.Հարությունյանն անդրադարձել է եվրասիական ինտեգրման զարգացման հեռանկարներին («ԵԱՄ. տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և ինտեգրման հնարավոր սցենարները»), Լ.Էվոյանին («Վրաստանի ներգրավումը թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքում»)...
24.12.2012 «21-րդ ԴԱՐ» N 6, 2012
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2012թ. վերջին՝ 6-րդ համարը։ «Մարտահրավերներ Հայաստանին. Թուրքիա և Ադրբեջան» խորագրի ներքո տեղ են գտել Գ.Հարությունյանի («Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում»)...
20.11.2012 «21-րդ ԴԱՐ» N 5, 2012
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» հանդեսի 5-րդ համարը՝ բավական ընդգրկուն թեմատիկայով։ Հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված ՀՀ և ՉԺՀ հարաբերություններին (Ս.Սարաջյան), ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին (Ա.Սաֆարյան), 1991-2001թթ. թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական առնչություններին (Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան)...
25.07.2012 «21-րդ ԴԱՐ» N 4, 2012
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 4-րդ համարը՝ բավական ընդգրկուն և հետաքրքիր բովանդակությամբ։ «Էներգետիկ պատերազմներ և ժողովրդագրություն», «Հասարակություն», «Հայկական հիմնախնդիրներ» խորագրերում տեղ են գտել հոդվածներ Թուրքիայի և Կիպրոսի միջև էներգետիկ պատերազմների...
02.05.2012 «21-րդ ԴԱՐ» N 3, 2012
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» ամսագրի 3-րդ համարը, որն ընդգրկում է լայն թեմատիկա՝ մշակութային հեղափոխությունից (Ա.Մարջանյան, «Ժան Բոդրիյարի «Սիմուլյակրը» և Բարաք Օբամայի «Medz Yeghern»-ը), քաղաքական-տնտեսական ոլորտից (Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան, «Ազգային և օտարերկրյա կապիտալների հարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»...
04.04.2012 «21-րդ ԴԱՐ» N 2, 2012
Լույս են տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» N 2(42), «21-й ВЕК» N 2(22) և «21st CENTURY» N 1(11) ամսագրերի հատուկ թողարկումները, որոնցում տեղ են գտել 2011թ. դեկտեմբերի 9-10-ը ՀՀ Սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական կոնֆերանսում կարդացված զեկուցումները։
28.02.2012 «21-րդ ԴԱՐ» N 1, 2012
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2012թ. առաջին համարը, որում շոշափվել են հետաքրքիր թեմաներ մշակութային հեղափոխության (Ա.Մարջանյան, «Ժան Բոդրիյարի «Սիմուլյակրը» և Բարաք Օբամայի «Metz Yeghern»-ը, Վ.Ասցատրյանի «Մշակութային հեղափոխություն կամ մշակութային մարքսիզմ»), տեղեկատվական (հեղինակների խմբի բավական ուշագրավ հետազոտություն է «Հայկական գիտական պարբերականների 2009-2010թթ. ազդեցության գործոնի համեմատական վերլուծությունը»)...
08.12.2011 «21-րդ ԴԱՐ» N 6, 2011
«21-րդ ԴԱՐ» հանդեսի տարեվերջյան՝ 6-րդ համարը բավական ընդգրկուն է ստացվել թեմատիկ առումով։ Հեղինակներն անդրադարձել են հայկական նոր պետականության կայացման, ՀՀ էներգետիկ, ինչպես նաև տնտեսական անվտանգության հարցերին, Արցախյան հիմնահարցին՝ որպես գլխավոր խոչընդոտներից մեկը պանթյուրքիզմի գաղափարախոսության գործնական իրականացման ճանապարհին...
19.10.2011 «21-րդ ԴԱՐ» N 5, 2011
«21-րդ ԴԱՐ» հանդեսի հերթական՝ 5-րդ համարը հիմնականում նվիրված է Սփյուռքի թեմային։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Մկրտիչ Շելեֆյանի ազգանպաստ գործունեությունն է ներկայացնում Ռ.Մելքոնյանի «Մկրտիչ Շելեֆյան. վերջին հայ պատգամավորը թուրքական խորհրդարանում» հոդվածը...
26.07.2011 «21-րդ ԴԱՐ» N 4, 2011
«Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2011թ. 4-րդ համարում հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված Ադրբեջանի վերլուծական-հետազոտական կենտրոնների ուսումնասիրությանը (Դ.Գալստյան, Վ.Գեղամյան, «Նոր իրողություններ Ադրբեջանի հետազոտական կենտրոնների ոլորտում»), ԼՂՀ տարաբնակեցման քաղաքականության կարևորությանը (Ս.Սուջյան, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման քաղաքականությունը»)...
25.05.2011 «21-րդ ԴԱՐ» N 3, 2011
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» ամսագրի հերթական՝ 2011թ. 3-րդ համարը, որում ընդգրկվել են հոդվածներ աֆրիկյան աշխարհամասի իրադարձությունների (Ս.Գրինյաև, Գ.Հարությունյան), Սիրիայում ալավիների վարչակարգի դեմ «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական կազմակերպության պայքարի (Գ.Վարդանյան)...
31.03.2011 «21-րդ ԴԱՐ» N 2, 2011
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 2-րդ համարում լույս են տեսել հոդվածներ՝ նվիրված ապագայի կանխատեսման տարբեր մեթոդներին և դրա ձևավորման սցենարներին (Գ.Հարությունյան, «Կանխատեսումները և ապագայի ձևավորումը»), հակահայ քարոզչության մեջ ադրբեջանական հայալեզու հեռուստահաղորդումների խաղացած դերին ու նկարագրին...
07.03.2011 «21-րդ ԴԱՐ» N 1, 2011
«Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2011թ. 1-ին համարում լույս են տեսել հոդվածներ՝ նվիրված «ուղեղային կենտրոնների» դերին ու նշանակությանն ազգային անվտանգության ոլորտում (Գ.Հարությունյան, «Ուղեղային կենտրոնները» և ազգային անվտանգությունը»), ցեղասպանության հիշողության և պատմության վերիմաստավորման խնդիրներին (Մ.Դաբաղ, «Հիշողությունը վտանգի մեջ է. հայկական փորձը միջազգային նոր քաղաքականության համատեքստում»)...
Ամսագրեր 1 - 15 -ը 49-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 | Հաջորդ | Վերջ | Բոլորը







