27.07.2010 «21-й ВЕК», №3, 2010
Համարն անդրադարձել է ՀՀ-ի համար հիմնարար նշանակություն ունեցող կենսական մի շարք խնդիրների, այն է՝ զարգացման ռազմավարությունը և հնարավոր աշխարհաքաղաքական սցենարները (Գ.Հարությունյան), ատոմային էներգետիկայի (Ս.Սարուխանյան) և էներգետիկ անվտանգության (Վ.Դավթյան) հեռանկարները Հայաստանում, ազգային ինքնության պահպանումը (Գ.Հախվերդյան) և Հայասպանության հետևանքների վերացումը (Լ.Շիրինյան)։ Հեղինակներն անդրադառնում են նաև տարածաշրջանային զարգացումներին (Թ.Վարդանյան), գլոբալիզացիոն մարտահրավերներին (Ի.Բաղիրյան) և Հայաստանում GR-տեխնոլոգիաների ներդրման հարցերին։
07.04.2010 «21-й ВЕК», # 2, 2010
Համարն աչքի է ընկնում թեմատիկ բազմազանությամբ և շոշափված հարցերի ընդգրկունությամբ։ Այստեղ տեղ են գտել աշխարհաքաղաքական մի ամբողջ համակարգի փլուզման պատճառների և հետևանքների (Գ.Հարությունյան) և հասարակության զարգացման հիմնական հակասության (Ի.Բաղիրյան) մասին հայեցակարգային աշխատանքները, հայ գրի դերին ու նշանակությանը (Է.Լ. Դանիելյան) և ինքնության պատմական ընկալման քաղաքակրթական իմաստավորմանը (Ա.Գասպարյան), ինչպես նաև 21-րդ դարի իրողություններում այդ ինքնության գրագետ դիրքավորմանը (Լ.Այվազյան) նվիրված պատմա-մշակութաբանական բնույթի հոդվածներ։
05.02.2010 «21-й ВЕК», # 1, 2010
Համարի առանցքային թեմաներից է ղարաբաղյան հակամարտության դիտարկումը տարբեր՝ տարածաշրջանային և գլոբալ դերակատարների մոտեցումների (Ս.Մինասյան), խաղաղարար համակազմ մտցնելու (Հովհ. Նիկողոսյան, Ս.Մովսիսյան), ժողովրդագրական իրավիճակի (Ս.Սուջյան) ասպեկտներով։ Հատուկ ուշադրություն է հատկացվել նաև արդյունքի հասնելու վրա հիմնված գործողությունների հայեցակարգերի վերլուծությանը (Հ.Արզումանյան) և XX դարավերջին – XXI դարասկզբին հայերի ու հրեաների քաղաքական ճակատագրի տիպաբանական համադրությանը (Դ.Սանոյան, Ա.Էպշտեյն)։
16.11.2009 «21-й ВЕК», # 4, 2009
«21 ВЕК» հանդեսի հերթական համարը նվիրված է գլոբալ ճգնաժամի պայմաններում անվտանգության հիմնախնդրի բազմակողմ վերլուծությանը։ Գաղափարախոսական և տեղեկատվական անվտանգությունը դարձել է Գ.Հարությունյանի հետազոտության թեման, էներգետիկ անվտանգության հարցերն են քննարկվել Կ.Կարապետյանի և Վ,Դավթյանի հոդվածներում, իսկ Ս.Գրինյաևը և Ի.Բաղիրյանն անդրադարձել են բուն ճգնաժամի վերլուծությանը՝ դրա գլոբալ և ազգային դրսևորումներում։ Համարում դիտարկվել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր, մասնավորապես՝ զանգվածային լրատվամիջոցների դերը հակամարտություններում և ահաբեկչության զարգացման մեջ (Ա.Աթանեսյան)։
27.07.2009 «21-й ВЕК», # 3, 2009
«21 ВЕК» հանդեսի երրորդ համարում մեկտեղվել են նյութեր, որոնք անդրադառնում են ինչպես այսօր հրատապ ադապտիվ (Բ.Հարությունյան), տնտեսական (Ս.Գոմցյան) և վերլուծական-տեղեկատվական գործընթացներին, որոնք վերաբերում են, մասնավորապես Հայաստանին (Ա.Մարջանյան) և Ռուսաստանին (Ս.Գրինյաև), այնպես էլ հայոց պատմության փիլիսոփայական իմաստավորման հարցերին (Ս.Դանիելյան) կամ դրա որոշ էջերի (Խ.Դադայան)։
09.04.2009 «21-й ВЕК», # 2, 2009
Հայաստանի դերը տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում, ինքնիշխանության տարատեսակ մեկնություններն ու ինքնիշխանության «խաղերը», վերաշխարհամասային քաղաքակրթական կազմակերպման առավելություններն ու թերությունները, համաշխարհային ճգնաժամի հիերարխիան և քաղաքական այբուբենը. այս և այլ թեմաներ (հեղինակներ՝ Կ.Կարապետյան, Հ.Արզումանյան, Ա.Էպշտեյն, Ս.Գրինյաև, Ս.Նեբրենչին, Դ.Սանոյան) կազմել են «21-й ВЕК» հանդեսի 2-րդ համարի բովանդակությունը։
22.01.2009 «21-й ВЕК», # 1, 2009
Համարում արծարծվում են պետության տնտեսական անվտանգության ապահովման վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը (Ի.Բաղիրյան), ինչպես նաև նման ճգնաժամերի ձևավորման բուն մեխանիզմը (Ս.Գրինյաև, Ա.Ֆոմին) և դրանց որոշ դրսևորումները (Ս.Մինասյան)։ Համարում վերլուծվում են նաև տարածաշրջանային գործընթացներ. արդի՝ Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանային էներգետիկ զարգացումներում դիտարկող (Կ.Կարապետյան), պատմական՝ Հայաստանի և Բյուզանդիայի միջև խորքային քաղաքակրթական կապերը բացահայտող (Ա.Սարգսյան) և հեռանկարային՝ Հայաստան պետության միասնական բրենդի ձևավորմանն ուղղված (Վ.Աթոյան, Կ.Բաբաջանյան
23.10.2008 «21-й ВЕК», # 2, 2008
Համարում անդրադարձ է կատարվում արդի աշխարհաքաղաքականության մի շարք հրատապ հիմնախնդիրների, այդ թվում՝ Հարավային Օսիայում օգոստոսյան իրադարձություններով պայմանավորված զարգացումներին (Գ.Հարությունյան, Ս.Գրինյաև, Գ.Վոսկրեսենսկի), Կովկասում՝ ընդհանրապես և Ադրբեջանում՝ մասնավորապես «Մեծ խաղի» առանձնահատկություններին (Ս.Մինասյան, Ս.Գրինյաև), դիտարկվում են պատերազմի ցանցակենտրոն կազմակերպման տեսությունն ու սկզբունքները (Հ.Արզումանյան), ինչպես նաև Հայության տեղեկատվական (Գ.Տերտերյան) և պարենային (Վ.Հայկազյան) անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետության ապահովման (Ալ.Սվարանց) խնդիրները։
19.06.2008 «21-й ВЕК», # 1, 2008
«21-й ВЕК» հանդեսի 2008թ. 1-ին համարում անդրադարձ է կատարված նոր դարաշրջանի հրամայականներին և հայկական պետության, նրա ռազմական ոլորտի փոխակերպմանը (Տ.Սարգսյան, Ռ.Արզումանյան), արտաքին տեղեկատվական ազդեցությունների նկատմամբ ազգային եթերային դաշտի կայունության հարցերին (Գ.Խումարյան), ինչպես նաև «Ժառանգություն» հիմնադրամի՝ մեր երկրի տնտեսական ազատության ամենամյա ցուցիչների արտացոլմանը (Ա.Մարջանյան)։ Հատուկ ուշադրություն է դարձված հայերի էթնիկ-քաղաքական ինքնության հարցերին՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառների, Թուրքիայի ծպտյալ հայերի հիմնախնդիրների համատեքստում (Մ.Աղաջանյան, Ռ.Մելքոնյան)։
07.12.2007 «21-й ВЕК» N 2, 2007
«21-й ВЕК» ամսագրի 2007թ. երկրորդ համարում ներկայացված են արդի միջազգային և տարածաշրջանային գործընթացներին (Գագիկ Հարությունյան, Սերգեյ Մինասյան, Սերգեյ Գրինյաև), համայնքների հիմնախնդիրներին (Միխայիլ Սավվա, Վիկտոր Դյատլով), ինչպես նաև մշակութային, քաղաքակրթական և կոլեկտիվ հիշողությանը նվիրված հոդվածներ (Տիգրան Սարգսյան, Լևոն Աբրահամյան, Հարություն Մարության)։
Ամսագրեր 1 - 10 -ը 15-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 | Հաջորդ | Վերջ | Բոլորը









