Ամսագրեր / «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ
Բաժանորդագրվել


Նոր Գրքեր


















Rambler's Top100

2008(3) 2007(1) 2006(4)

23.12.2008 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր №23, 2008
«Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագիր» թիվ 23-ը նվիրված է 2008թ. «Նորավանք» հիմնադրամի փորձագետների՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս քաղաք) և Թուրքիայի Հանրապետություն (Արևմտյան Հայաստան)՝ տեղի հայկական համայնքի, ինչպես նաև ծպտյալ, ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայ բնակչության ներկա վիճակին ավելի մոտ ծանոթանալու նպատակով կատարած գործուղման հաշվետվություններին, որոնք ներկայացվում են ստորև։ Դրանք փաստագրական տվյալներ են պարունակում խնդրո առարկա հարցի շուրջ։


16.12.2008 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր №22, 2008
«Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագիր» թիվ 22-ում տեղ գտած հոդվածները վերաբերում են Թուրքիայի հայության տարբեր խմբերի արդի խնդիրներին։ Դրանցում դիտարկվում են ինքնության դրսևորման, տրավմատիկ հիշողության և այլ հարցեր։


15.04.2008 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 21, 2008
«Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագիր» թիվ 21-ում տեղ են գտել տնտեսական զարգացումներին և գլոբալացմանը վերաբերող մի շարք խնդիրներին նվիրված հոդվածներ։ Դիտարկվել են ներկա համաշխարհային տնտեսական զարգացումները, հեռանկարները և մարտահրավերները։


13.12.2007 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 20, 2007
«Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագիր» #20-ում զետեղված են 2007թ. հունիսի 19-20-ը Երևանում տեղի ունեցած «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսում հնչած ելույթները։ Կոնֆերանսը կազմակերպվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ու Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ-ների միության համատեղ ջանքերով։


26.07.2006  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 3(19), 2006
«Նորավանք» ԳԿՀ տեղեկագրի թեմատիկ թողարկումը՝ «Հանրակրթության կազմակերպման հիմնախնդիրներ» (հեղինակ՝ Մանուկ Մկրտչյան), ամբողջությամբ նվիրված է հանրակրթության կազմակերպման ոլորտին, հայրենական և արտասահմանյան փորձի համադրմանը։ Մ.Մկրտչյանը դիտարկում է ոլորտին առնչվող հիմնախնդիրները, հանրակրթության բնագավառի վերաբերյալ պետական ստանդարտները, առաջարկում վիճելի հարցերի կարգավորման սեփական մեթոդներ։


11.07.2006 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 2(18), 2006
Երկրների սոցիալ-տնտեսական ու մշակութային ակնառու նվաճումների և քաղաքակրթությունների դետերմինանտների որոնումներում մասնագետներն առավել հաճախ են դիմում մարդկային ոգու և մարդկային հանրակեցության բարձրագույն մակարդակներին՝ արժեքային համակարգին, առաքինությանն ու էթիկային, հասարակության անդամների միջև վստահությանը և այլն։ Այս հարցերի հետազոտմանն ու լուսաբանմանն է նվիրված «Նորավանք» ԳԿՀ №2(18) տեղեկագիրը։


11.05.2006 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 1(17), 2006
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագրի» հերթական համարը, որը կրում է «Ցեղասպանություն և միջազգային իրավական պատասխանատվություն» անվանումը: «Տեղեկագրի» այս համարում ներկայացված են Վլադիմիր Մարգարյանի «Հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը, եղանակները, ձևերը և տեսակները» և Միխայիլ Աղաջանյանի «1988-1991թթ. Ադրբեջանական ԽՍՀ և Ադրբեջանի Հանրապետության տարածքում էթնիկական զտումների ենթարկված անձանց պաշտպանության իրավական միջոցները» (ռուսերեն) աշխատությունները:


12.01.2006 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 10(16), 2005
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագրում հեղինակները քննարկում են տարածաշրջանային հիմնահարցերի լայն շրջանակ, արդի պետության հասարակական-քաղաքական կյանքի տարաբնույթ ասպեկտներ, ինչպես նաև ազգերի բյուզանդական համագործակցության ստեղծման յուրօրինակ գաղափարը: