Ամսագրեր / «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ
Բաժանորդագրվել


Նոր Գրքեր


















Rambler's Top100

2005(5) 2004(2)

11.09.2005 «Տարածաշրջան»(հատուկ թողարկում)
«Տարածաշրջան» տեղեկագրի հատուկ թողարկումը նվիրված է տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Ներկայացված են հոդվածներ, ուր քննարկվում են տեղեկատվական և հոգևոր անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու ենթագիտակցության վրա, քաղաքական քարոզչության գործընթացների մոդելավորումը։ Համարում հրապարակվել է նաև Հայկ Դեմոյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում քարոզչության և հակաքարոզչության կազմակերպման խնդիրներին նվիրված հետազոտությունը։


08.07.2005 «Տարածաշրջան» N 4, 2005
Համարում ներկայացված հոդվածները նվիրված են հունիսին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանի քաղաքական զարգացումներին, Վրաստանի ընդդիմադիր ուժերի գործունեությանը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված նոր իրողություններին։ Ներկայացված են նաև երկու հոդվածներ՝ նվիրված XXI դարի նոր աշխարհակարգին և անդրատլանտյան հարաբերությունների զարգացման սցենարներին։


27.05.2005 «Տարածաշրջան» N 3, 2005
Համարում կարևոր տեղ է հատկացված Հայաստանի հարևան երեք երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի ընտրական համակարգերին։ Ներկայացված աշխատանքները վերաբերում են 2003թ. իշխանափոխությունից հետո Վրաստանի ներքաղաքական դաշտում առկա գործընթացներին, Թուրքիայի կուսակցական ու ընտրական համակարգերի որոշ առանձնահատկություններին, ինչպես նաև Իրանի՝ 2005թ. հունիսի 17-ի նախագահական ընտրություններին։


13.02.2005 «Տարածաշրջան» N 2, 2005
Այս համարում ներկայացված աշխատանքները առնչվում են հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ռազմաքաղաքական ընդհանուր բնութագրին, ինչպես նաև Թբիլիսի, Բաքու, Երևան քաղաքների հասարակական պատկերին։


10.02.2005 «Տարածաշրջան» N 1, 2005
Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա իրավիճակը ոչ միայն մերձավորարևելյան, այլև միջազգային աշխարհաքաղաքական կարևորագույն հարցերից մեկն է: Ըստ էության, «իրանական իրավիճակի» գրեթե ցանկացած զարգացման դեպքում որոշակի շարժեր են սպասվում ուժերի տարածաշրջանային փոխդասավորվածության մեջ, որոնք իրենց ազդեցությունը կունենան նաև համաշխարհային քաղաքականության վրա: Այդ համատեքստում վերջին ժամանակներս հատկապես արդիական է դարձել Իրանի նկատմամբ ռազմական ուժի հավանական կիրառման հարցը։


18.10.2004 «Տարածաշրջան» N 4, 2004
Համարում անդրադարձ է կատարվում Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին, ընթացող զարգացումներին։ Ներկայացված են վրաց-հարավօսական հակամարտության վերջին սրացումների, Ահմադ Կադիրովի սպանության, հունիսին Ինգուշիայում տեղի ունեցած դեպքերի և բեսլանյան իրադարձության վերլուծությունները։ Թարգմանաբար ներկայացված է նաև ներկայիս Ադրբեջանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և էթնոհոգեբանական համակարգային խնդիրներին առնչվող մեկ աշխատություն։ուն։


13.09.2004 «Տարածաշրջան» N 3, 2004
Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս Իրանի միջուկային ծրագիրը դարձել է միջազգային քաղաքականության կարևորագույն տարրերից մեկը, որի շուրջ ընթացող զարգացումներն ի վիճակի են լուրջ ազդեցություն ունենալ թե՛ մերձավորարևելյան և թե՛ համաշխարհային քաղաքականության վրա։ Համարն ամբողջովին նվիրված է Իրանի միջուկային ծրագրին, նրա շուրջ ձևավորված միջազգային-քաղաքական իրադրությանը և միջուկային ոլորտում ռուս-իրանական համագործակցությանը։