• am
  • ru
  • en
Версия для печати
12.07.2016

ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» (տեսանյութ)

2016թ. հունիսի 27-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Հյուսիս-Հարավ առանցք. Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր «Հայաստան-Իրան-Ռուսաստան. առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներ» թեմայով զեկույցում անդրադարձավ Հայաստանի դերին՝ նշելով, որ այն ԵԱՏՄ լիիրավ անդամ է, իրավական բոլոր ռեժիմներից օգտվող, ինչը շատ շահեկան է հարևանների համար: Ու հատկապես Իրանի համար, որը Հայաստանի անկախության դժվարին տարիներին մշտապես եղել է մեր պետության կողմից։