25.05.2026ԳՆԱ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՁԱՅՆԴ ՏՈ՛ՒՐ ԱԺ ԱՆՑՆԵԼՈՒ ՇԱՆՍ ՈՒՆԵՑՈՂ ՈՒԺԻ. ԴՐԱՆՔ 4-Ն ԵՆ. Վարդան Պողոսյան
«Դասեր» հաղորդաշարում սահմանադրագետ, քաղաքագետ, միջազգայնագետ Վարդան Պողոսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Նրա խոսքով՝ հունիսի 7-ին ընտրություններում Հայաստանի ճակատագիրն է որոշվելու:
«Ես ուզում եմ շատ հստակ շեշտել, որ եթե մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, այդ անունը կրելու պատիվը կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ ինքներս մեր ճակատագիրը կորոշենք: Այսօր մեր ճակատագիրը որոշում է մի մարդ, ով հայկականության հետ որևէ կապ չունի: Միգուցե 2018-ին էլ չուներ, բայց քչերը դա տեսան»,- ասաց նա:
Վերջինս նկատեց՝ հունիսի 7-ի համար կան շատ պարզ բանաձևեր. առաջինն այն է, որ պետք է գնալ ընտրության, որովհետև չգնալով՝ արհեստական առավելություն ես տալիս Նիկոլ Փաշինյանին, ով տիրապետում է ահռելի ռեսուրսների, այդ թվում՝ վարչական:
«Եթե դու չես գնում, նպաստում ես, որ նա վերարտադրվի: 2021-ին էլ չէր ընտրվի, եթե մարդիկ գնային ընտրության: Ընտրության գնալն անհրաժեշտ է: Եթե ուզում ես ազատվել Նիկոլից, գնա՛ ընտրության: Եթե գնում ես ընտրության, դու ուրեմն պետք է ընտրես այնպիսի ուժի, ով ռեալ հնարավորություն ունի Պառլամենտ մտնել: Եթե դու դա չես անում, էլի հնարավորություն ես տալիս Նիկոլ Փաշինյանին: Սա երկրորդ քայլն է:
3-4 կուսակցություն կա, որ ռեալ հնարավորություն ունի Խորհրդարան մտնելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները: Միայն այս 4 ուժերից որևէ մեկին ձայն տալու պարագայում մենք հնարավորություն կունենանք խուսափել ձայների փոշիացումից»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
դեպի ետ