15.04.2026
18-ԱՄՅԱ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ՎԵՐԱՑՎԵՑ
Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ-ից»,- գրել է Մարտիրոսյանը։
Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: Չնայած դրան՝ ապրիլի 13-ին նրան «Նաիրի» բժշկական կենտրոնից «Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել։