• am
  • ru
  • en
Версия для печати
«ԼԱԶԱՐԵՎՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ» ՊԱՏՐԻԱՐՔ ԿԻՐԻԼԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՀԱՓԱՌԻ 14.08.2026

«ԼԱԶԱՐԵՎՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ» ՊԱՏՐԻԱՐՔ ԿԻՐԻԼԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՀԱՓԱՌԻ

«Լազարևյան ակումբը» Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն Ամենայն Հայոց կաթողիկոսի: Այս մասին տեղեկանում ենք ակումբի տարածած հայտարարությունից:

Մասնավորապես՝ հայտարարության մեջ նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ստիպված է եղել ներկայանալ դատարան՝ կեղծ մեղադրանքով, և այդ խայտառակությունը հավերժ կմնա Սուրբ Էջմիածնի վարկաբեկման նման մեթոդների դիմած իշխանությունների վրա։

«Լազարևյան ակումբի» խորհուրդը քրիստոնեական կրոնի առաջնորդներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի պապ Լևոն XIV-ին, կոչ է արել. «Մի՛ լռեք։ Պաշտպանե՛ք Հայ Առաքելական եկեղեցին և Հայաստանի բոլոր քրիստոնյաներին»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ փաստաթղթի հեղինակները նաև մտահոգություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև «քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի վատթարացման» կապակցությամբ։

www.iravunk.com