• am
  • ru
  • en




28.08.2020 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է ՍՈՒՍՈՒՓՈՒՍ, ՍՈՂԱԼՈՎ, ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԱՂՄՈՒԿԻ. ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ հրաժարական չի տա. նա չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է վերեւներում նստած ձայնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի նախկին տեղակալ, հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժիկ Սրապիոնյանը։


02.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՎԱՂՈՒՑ, ԸՆԴ ՈՐՈՒՄ` ՆԵՐՍԻՑ, ԲԱՅՑ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ. Սպարտակ Սեյրանյան
Տարբեր լրատվամիջոցներում ու հարթակներում, կաբինետներում ու սրճարաններում քննարկվում է. հարևանները զորավարժություններ են անում, կհարձակվե՞ն Հայաստանի վրա, թե՞ ոչ: Ու տարբեր՝ ծայրահեղ ու իրարամերժ պատասխաններ են հնչում` հաճախ կշռադատված, ավելի հաճախ` ոչ:


30.05.2020 ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ 2 ՏԱՐԻՆ
Վահե Հայկունի
Լրացավ Հայաստանի Հանրապետությունում իրականացված գունավոր հեղաշրջման երկրորդ տարին: Այդ ժամանակահատվածում շատ ջրեր են հոսել, սակայն էական է այն, որ հեղաշրջման տերերին և նրանց դրածոներին հաջողվել է կապիտալիզացնել իրենց հաջողությունը և ստեղծել որոշակի ամուր հիմք հետագա գործողություններին անցնելու համար:


09.05.2020 ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՇՈՒՐՋ ԱՂՄՈՒԿԸ Ո՛Չ ՄԵԶ Է ՁԵՌՆՏՈՒ, Ո՛Չ ՌՈՒՍՆԵՐԻՆ
Ցավոք, Գ. Նժդեհի շուրջ հրահրվող աղմուկը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի նախագահի անհիմն հայտարարություններով: Ավելի մտահոգիչ են ռուսաստանյան մեր որոշ գործընկերների թյուրըմբռնումները և, հատկապես, Հայաստանի գործող իշխանության պատասխան քայլերի անհամարժեքությունը:


08.05.2020 28 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ՇՈՒՇԻՆ. ՀԱՅ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՄԵՋ ԵԶԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
28 տարի առաջ այս օրը՝ մայիսի 8-ին, Արցախի Պաշտպանության բանակը եւ կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հարվածում էիր Ստեփանակերտի եւ մերձակա գյուղերի ուղղությամբ:


16.04.2020 ՊՈՊՈՒԼԻԶՄՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿՇՏԱՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՉ ԷԼ ՎԱՐԱԿԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ. ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ


24.12.2018 ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Արամ Սաֆարյան
Ամանորին նախորդող օրերին Եվրասիական փորձագիտական ակումբը ձեւավորված ավանդույթի համաձայն իր ամենամյա ժողովում ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Մեր հետազոտողները, ովքեր Հայաստանում եւ, արդեն նաեւ նրա սահմաններից դուրս, ճանաչված, առաջատար մասնագետներ են, ամփոփում են տնտեսական, սոցիալական եւ մշակութային արդյունքները, հող նախապատրաստելով կանխատեսումների եւ հետագա գործունեության ծրագրերի մշակման համար: Այդ ամփոփման նախօրեին գրված այս վերլուծականում փորձենք փոխանցել մեր հետազոտությունների որոշ, արդիական հնչողություն պարունակող ընթացիկ եզրակացություններ:


19.12.2018 ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Հարութ Սասունյան
Անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց նախապայմանների: Այս հայտարարությունն անակնկալի բերեց հայերի մեծամասնությանը, որոնք հույս ունեին, որ Փաշինյանը չի կրկնի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սխալը, որը տասը տարի շարունակ հանդես էր գալիս ի պաշտպանություն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև և բացել նրանց ընդհանուր սահմանը։ 


18.12.2018 ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ
Վահրամ Հովյան
Հայկական սփյուռքի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը ինքնության կորուստն է, քանզի ազգերը մեռնում են ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Անգամ խոշորամասշտաբ կոտորածների ու ցեղասպանությունների միջոցով հնարավոր չէ ֆիզիկապես ոչնչացնել որևէ ժողովրդի ամբողջությամբ։ Թե՛ հայերը, թե՛ հրեաները և թե՛ ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդներ, չնայած ահռելի մարդկային կորուստներին, այնուամենայնիվ, չեն վերացել աշխարհից։ Փոխարենը վերացել են այն ժողովուրդները, որոնք թեև չեն ենթարկվել ցեղասպանության, բայց դատապարտվել են հոգևոր մահվան, այն է՝ ձուլվել են այլ ժողովուրդների։


14.12.2018 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԵՎ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իրինա Բարսեղյան-Կրպեյան
Գորբաչովյան «վերակառուցման» ընթացքում սկսվեց հայ ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլը` Ղարաբաղյան շարժումը: Խորհրդային տարիներին մի քանի անգամ բարձրացված, սակայն լուծում չստացած արցախյան հիմնահարցը, որի առանցքը Մայր Հայաստանին վերամիավորվելու արցախահայության արդար պահանջն էր, ոտքի հանեց հայ մտավորականության ստվար հատվածին, ապա ողջ ժողովրդին:


12.12.2018 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՎԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հարութ Սասունյան
Բոլորը գիտեն, որ դեսպանները պետք է հետևեն իրենց կառավարությունների արտաքին քաղաքականության ուղենիշներին և չեն կարող կայացնել իրենց սեփական որոշումները: Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ ԱՄՆ իրար հաջորդող դեսպաններին թույլ չեն տալիս Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Իսրայելում ԱՄՆ դեսպանը հրաժարվեր օգտագործել Հրեական հոլոքոստ եզրը…


10.12.2018 ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Արդի աշխարհակարգի փոփոխությունն ընթանում է տուրբուլենտ և հիբրիդային, ոչ գծային օրինաչափությունների ենթարկվող ռեժիմով, և նման գործընթացներում մեծ է «անորոշությունների» բաժինը։ Ի դեպ, դասական ֆիզիկայի օրենքներին չենթարկվող քվանտային ֆիզիկայի երևույթները բացատրելու նպատակով ֆիզիկոս Շրյոդինգերը ժամանակին ստեղծել էր իր հայտնի «անորոշությունների սկզբունքը»։ Պատահական չէ, որ արդի իրողություններն ադեկվատ ըմբռնելու համար այսօր շրջանառության մեջ է մտնում «քվանտային քաղաքականություն» եզրը, քանի որ իրողությունների մի զգալի մասն արդեն չի ենթարկվում դասական քաղաքագիտության կանոններին։


07.12.2018 ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁՆ ՈՒ ԴԱՍԵՐԸ
Արամ Սաֆարյան
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համաժողովների սրահում տեղի ուեցավ «Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը. ողբերգության պատմությունը, փորձն ու դասերը» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանությունների ավագ դիվանագետները, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները, ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչներ, գիտնականներ եւ փորձագետներ, հայաստանյան բուհերի ուսանողներ եւ ասպիրանտներ, մի շարք լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ:


06.12.2018 ՀԱՅԵՐԵՆԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Վահե Սարգսյան
Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախք նահանգում և վերջինիս հարակից Ծալկայի շրջանում հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին, որպես գերազանցապես հայաբնակ այդ տարածաշրջանի զարգացման առաջնային նախապայման, բազմիցս է խոսվել: Վրաստանի անկախացումից ի վեր հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու մասին պահանջով բազմիցս հանդես են եկել Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ` Ջավախք) տարածաշրջանի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ և ազդեցիկ գործիչներ:


05.12.2018 ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հարութ Սասունյան
2018 թ. սեպտեմբերի 4-ին նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է արտաքին ծառայության աշխատակից Էրլ Լիցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը պետք է փոխարինի ինը ամիս առաջ Բաքվից հեռացած դեսպան Ռոբերտ Սեկուտային։


Վերլուծություններ 1 - 15 -ը 614-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 5 | Հաջորդ | Վերջ | Բոլորը