16.01.2012 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ս.թ. հունվարի 13-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ հիմնադրամի Գիտխորհրդի հերթական նիստը։ Օրակարգի հիմնական հարցը «Նորավանք» ԳԿՀ կենտրոնների 2011թ. կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացումն էր։
12.12.2011 ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
2011թ. դեկտեմբերի 8-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Մերձավոր Արևելքի հայ համայնքները ներկա քաղաքական իրավիճակում» թեմայով կլոր սեղան։
Քննարկմանը մասնակցեցին Սփյուռքի մտավոր շրջանակների ներկայացուցիչներ Վարդան Թաշճյանը, Համո Մոսկոֆյանը՝ Լիբանանից, Հակոբ Չոլաքյանը՝ Սիրիայից և Միհրան Դաբաղը՝ Գերմանիայից, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից։
05.12.2011 «ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ»
2011թ. նոյեմբերի 29-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Արաբական հեղափոխությունները և կառավարման սցենարները» թեմայով սեմինար։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Զեկուցումը նվիրված էր Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պետություններում տեղի ունեցող իրադարձությունների դիտարկմանը՝ NIC և ԵՄ Անվտանգության ուսումնասիրության ինստիտուտի գլոբալ կառավարման սցենարների համատեքստում։
21.11.2011 ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
Նոյեմբերի 28-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները» թեմայով սեմինար։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը։ Ներկայացվեց հայ ավետարանական համայնքների ներկա իրադրությունը...
01.11.2011 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
2011թ. հոկտեմբերի 28-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի էներգետիկ անվտանգությունը. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով սեմինար։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։
24.10.2011 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ս.թ. հոկտեմբերի 19-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ հիմնադրամի Գիտխորհրդի հերթական նիստը։ Օրակարգում «Նորավանք» ԳԿՀ կենտրոնների 2011թ. երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացումն էր։
04.10.2011 ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԴԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միջազգային գիտագործնական կոնֆերանս
9-10 դեկտեմբերի, 2011թ., Երևան
Սույն թվականի դեկտեմբերի 9-10-ը ՀՀ Սփյուռքի նախարարությունը «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» ԳԿՀ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանս։
03.10.2011 ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Ս.թ. սեպտեմբերի 28-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Թուրքական ուղեղային կենտրոնների զարգացման փուլերը» թեմայով սեմինար։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակես Սիմավորյանը։
14.09.2011 ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը հյուրընկալեց Գերմանիայի Վայմար քաղաքում գործող «Արևմտաարևելյան դիվան. փառատոն» կազմակերպության ղեկավար, պատմագետ-մշակութաբան, դոկտոր Կլաուս Գալասին:
29.07.2011 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ամառային դպրոցի վեցերորդ դասընթացը
Հուլիսի 29-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» ամառային դպրոցի վեցերորդ դասընթացը։ Զեկուցումներով հանդես եկան ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը և «Նորավանք» ԳԿՀ փորձագետ ՍամվելՄարտիրոսյանը։
28.07.2011 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» Ամառային դպրոցի հինգերորդ դասընթացը
Հուլիսի 27-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ ամառային դպրոցի հինգերորդ դասընթացը։ Զեկուցումներով հանդես եկան «Նորավանք» ԳԿՀ փորձագետ Աննա Ժամակոչյանը և ՊՆ Հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
26.07.2011 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» Ամառային դպրոցի չորրորդ դասընթացը
Հուլիսի 25-ին «Նորավանք» ԳԿՀ Ամառային դպրոցի շրջանակներում տեղի ունեցավ չորրորդ դասընթացը։ Զեկուցումներով հանդես եկան «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, փոխգնդապետ Ս.Սարգսյանը և «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ա.Սիմավորյանը։
26.07.2011 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» Ամառային դպրոցի երրորդ դասընթացը
Հուլիսի 22-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» ամառային դպրոցի երրորդ դասընթացը։ Զեկուցումով հանդես եկավ փորձագետ, «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, հիմնադրամի փոխտնօրեն Ս.Սարուխանյանը՝ «Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով։
21.07.2011 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» Ամառային դպրոցի երկրորդ դասընթացը
Հուլիսի 20-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով ամառային դպրոցի երկրորդ դասընթացը։
19.07.2011 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» Ամառային դպրոցի առաջին դասընթացը
Հուլիսի 18-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով ամառային դպրոց-գիտաժողովի առաջին դասընթացը: Զեկուցումներում հանդես եկան «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գ.Հարությունյանը և հիմնադրամի խորհրդական, Համաշխարհային բանկի վերականգնվող էներգետիկայի ծրագրի համակարգող, տ.գ.թ. Ա.Մարջանյանը:
Սեմինարներ 1 - 15 -ը 165-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Հաջորդ | Վերջ | Բոլորը




