
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՀՈՒՅԶԵՐԻ ՊՈՌԹԿՈՒՄԸ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԷՐ. Արգիշտի Կիվիրյան
Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, զգացմունքների ալիք է բեմադրել ամբողջ քաղաքական դաշտի ընտրություններին նախապատրաստվելու ֆոնին, քանի որ նախօրեին խորհրդարանում կառավարության ժամին ավելի թեժ դրվագներ են եղել, որի ընթացքում նա զսպել է իրեն։ Դրա մասին մայիսի 8-ին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Հետևաբար, ինձ թվում է, որ դա կեղծ պահվածք էր՝ ընտրազանգվածին մոբիլիզացնելու նպատակով։ Նա հասկանում է, որ իր ընտրազանգվածին դուր է գալիս այս տեսակի պահվածքը, դուր է գալիս, երբ սպառնում են «բոլորին ուղարկել ԱԱԾ նկուղներ» և այլն։ Հենց այս կարգախոսների շնորհիվ է Փաշինյանը կարողանում պահպանել իր իշխանությունը։
Ընդ որում, այդ ընտրազանգվածը նվազում է, սակայն այն դեռևս ազդեցություն ունի մարդկանց որոշակի տոկոսի վրա և փորձում է մոբիլիզացնել նրանց»,-նշել է նա։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ իշխանությունները վերարտադրության գործում ապավինում են ոչ թե ընտրողներին, այլ վարչական ռեսուրսներին, ուժային կառույցներին և քարոզչական տեխնոլոգիաներինա։
«Բացի դրանից, իշխանությունները փորձում են իրենց շարքեր ներգրավել նոր մարդկանց, որոնց կարող են օգտագործել ընտրարշավի ժամանակ: Աննա Հակոբյանը զբաղված է հենց նրանով, որ Փաշինյանի համար նոր քաղաքական թիմ է կազմում»,-հավելել է Կիվիրյանը:
դեպի ետ