
ԳԻՏԵ՞Ք, ԹԵ ՀՀ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՔԱՆԻ ՄԱՐԴ Է ԱՇԽԱՏՈՒՄ, ԵՐԵՎԻ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ ՏՐՎԱԾ USAID ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՉԵՆ ԱՎԱՐՏՎԵԼ. Զախարովան՝ Երևանում անցկացված հակառուսական ակցիայի մասին
«Գիտե՞ք, թե Հայաստանի ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում։ Երևանում ԱՄՆ դեսպանատանը 2000 մարդ է աշխատում։ Ամենայն հավանականությամբ, նրանցից ինչ-որ մեկը դեռ չի ըմբռնել, որ պետք է խթանել ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների խաթարմամբ»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այսօր Երևանում անցկացված հակառուսական ակցիաներին, որոնց շրջանակում «մարդասպան» գրությամբ Պուտինի լուսանկարով պաստառներ էին պարզել Կիևյան կամրջից, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ։
Զախարովան սկսեց ենթադրել, թե ամերիկյան դեսպանատանն ինչ-որ մեկը նախկին իրավիճակի թելադրանքով է ապրում։
«Հնարավոր է՝ Հայաստանում ինչ-որ մեկի մոտ դեռ չեն ավարտվել այն գումարները, որոնք փոխանցվել էին USAID-ի գծով, որը զբաղվում էր նմանատիպ նախագծերով։ Ես կարծում եմ, որ ինչպես այդ ամենը փակցրել են, այնպես էլ կհավաքեն։
Մենք Հայաստանի հետ բոլոր ուղղություններով ընդարձակ օրակարգ ունենք՝ ոչ միայն քննարկումների, այլև՝ կոնկրետ, պրագմատիկ աշխատանքի համար։ Իսկ այն, որ դա փոքրամասնություններից շատերին դուր չի գալիս, մենք նույնպես գիտենք։ Ուստի կենտրոնանում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա»,- ասաց Զախարովան։ Նա նշեց, որ հասկանալի է այս ամենի բնույթը՝ վճարված և մշակված աշխարհի շատ մասերում և աշխարհի շատ երկրներում։
«USAID-ի գումարներով մի լավ բան կարող էին փորձել անել՝ որևէ մեկին բուժել, ինչ-որ բան կառուցել, որևէ ճգնաժամ հաղթահարել։ Ցավոք, միայն դրան են ընդունակ, իսկ դրա համար մեծ խելք պետք չէ»,- ասաց Զախարովան։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։
դեպի ետ