• am
  • ru
  • en
Версия для печати
04.06.2025

ՌԴ-ՈՒՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ, ՈՐ ՄԻ ՓՈՒԼՈՒՄ, ՌԴ-Ի ԴԵՄ ՆՈՐ ՃԱԿԱՏ ԲԱՑԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԵՆՑ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ․ Աբրահամյան

   

Ռուս-ադրբեջանական քաղաքական-քարոզչական փոխհրաձգությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բանը հասել է նրան, որ ՌԴ-ում նույնիսկ մտահոգություն ունեն, որ մի փուլում, ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու նախաձեռնություն հենց Ադրբեջանն է ունենալու:

Թեև Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից եկող ազդանշանները ևս ՌԴ-ից չեն անտեսում, սակայն գոնե երևացող մակարդակում կասկածներ են արտահայտվում ադրբեջանական վարքագծի վերաբերյալ:

Ինչևէ, եթե նախորդ տարվա վերջում, ադրբեջանական ինքնաթիռի խոցման համատեքստում ռուս-ադրբեջանական դիմակայությունը շատերը որպես իրավիճակից բխող հետևանք էին համարում, ապա դրանից հետո Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց և´ ՌԴ-ի հետ որոշակի դիստանցավորում անելու, և´ ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի սադրանքներ նախաձեռնելու համար:

Մեզ համար առավել վտանգավորը` այդ հակամարտությունը մեր սահմաններ չբերելն է, ինչի հավանականությունը հնարավոր չէ բացառել»,-գրել է Աբրահամյանը։

past.am


դեպի ետ