
«Ե՛Վ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԵՎ՛ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵԼ Է». Գագիկ Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ռուսները լավ չեն տիրապետում փափուկ ուժի տեխնոլոգիաներին, հետևաբար՝ Հայաստանում հեղաշրջում չեն նախապատրաստել:
«Դա հերթական հակառուսական լոզունգն է, որով փորձում են Ռուսաստանից թշնամու կերպար ձևավորել: Որևէ լուրջ բան այդ հայտարարությունների մեջ դժվար է գտնել: Օգտագործում են հիբրիդային պատերազմ եզրույթը. Ես մի շարք հոդվածներ ունեմ հիբրիդային պատերազմների վերաբերյալ, ինչը նշանակում է, որ իրենք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է հիբրիդային պատերազմը: Հիմնականում տգետ մարդիկ են այս վարչախումբ կոչվածը, այս օկուպացիոն իշխանությունները, և նրանք կատարում են իրենց տերերի հրամանները: Նրանց տերերը՝ ի դեմս Թուրքիայի, Արևմուտքի, հատկապես՝ Եվրոպայի, փորձում են լրիվ հակառուսական քաղաքականություն վարել և այսպիսով օկուպացիոն ռեժիմը պահել Հայաստանում»,- 168.am–ի հետ զրույցում ասաց նա:
Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը, նրա խոսքով՝ ուղղված է ոչ միայն պետության, այլև հայ ազգի դեմ. «Մենք ոչ միայն պետություն, այլև հայրենիք էլ չենք ունենալու: Արևմտյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում, վարում են բրիտանական հատուկ ծառայությունները, որոնք սերտորեն կապված են թուրքական և ադրբեջանական ծառայությունների հետ, նաև Իսրայելն է բավականաչափ նպաստում այդ գործողություններին: Հիշենք, որ 12-օրյա Իրան-Իսրայել պատերազմում որոշ հարվածներ Իրանին տրվում էին հենց Ադրբեջանի տարածքից: Իսրայելը շատ հմուտ պետություն է և կարողանում է լավագույնս օգտագործել փափուկ ուժի տեխնոլոգիաները: Պետք է իմանալ, որ նրանք շատ ակտիվ են աշխատում մեր տարածաշրջանում: Փաստորեն, 7 տարի է՝ օկուպացված վիճակում ենք»:
Գագիկ Հարությունյանը Սամվել Կարապետյանի դեմ արշավն էլ է վերոնշյալ համատեքստում դիտարկում. «Պետք է ուրախությամբ ասեմ, որ նրա պաշտպանությանն ուղղված հավաքն ու երթը գրագետ էին կազմակերպված: Բայց չեմ կարող բացառել, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգեն»:
Ինչ վերաբերում է ՌԴ հեռուստաալիքները Հայաստանի հանրային մուլտիպլեքսում փակելու գործող իշխանությունների ջանքերին, նա նշեց, որ ռուսական տեղեկատվական դաշտում բավական աճել է ՀՀ շահերին ուղղված ինֆորմացիան, փորձում են օբյեկտիվորեն լուսաբանել այն ամենը, ինչ կատարվում է. «Դրա պատճառներց մեկն էլ ադրբեջանական քաղաքականությունն է, որը հակառուսական քայլեր է անում, ինչը նպաստավոր է մեզ համար:
Ռուսներն ավելի ուշադիր են դարձել և ավելի ճիշտ են սկսել գնահատել իրողությունները: ՀՀ իշխանությունները կարող են մի օր փակել ռուսական հեռուստաալիքները, բայց դրանք նրանց վերջին քայլերը կլինեն: Ե՛վ մեր հասարակության, և՛ Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է: Դժվարանում եմ ասել՝ ինչ գործողություններ կլինեն: Սրանք, ոչ մի պարագայում, ունենալով իրենց ոստիկանական գվարդիան, որոնց բարձր են վճարում, փողոցային ճանապարհով չեն գնա: Նրանք իրենց կամքով չեն եկել և իրենց կամքով չեն գնալու, իսկ նրանց արևմտյան և իսրայելական տերերն ուրախ կլինեն, եթե այստեղ որոշակի ուժային գործողություններ կատարեն: Բարդ է ասել՝ ինչ կարող է լինել»:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻՆ, ՈՒ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԴԵՊԻ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ». Գագիկ Հարությունյան[09.06.2025]
- «ՄՈՍԿՎԱՆ ՄԵԾ ԲԱՆ ՉԻ ԿՈՐՑՆԻ, ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԵՐՍԻՑ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՏՈՒՄ Է». Գագիկ Հարությունյան[07.05.2025]
- ԳԼՈԲԱԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ. Գագիկ Հարությունյան[27.03.2025]
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]