
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐ ԱՊՕՐԻՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ Է «ՀԱՄԱԽՈՀՆԵՐ» ԵՎ ՀԵՏՈ ՆՐԱՆՑ ՎՐԱ ԷԼ ԳՑԵԼՈՒ Է ՄԵՂՔՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ․ Արման Թաթոյան
Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնեական արարքների և դրանց հետանքների համար պատասխանատվությունը:
Ու քանի որ միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը: Նրա հետ ամեն ինչ պարզ է:
Այս ամենը պետք է գիտակցեն իրավապահ ու պետական մյուս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրությունների իրագործման համար»,-գրել է Թաթոյանը։
դեպի ետ