• am
  • ru
  • en
Версия для печати
16.09.2025

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՈՒՄ ԵՎ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ. Հայկ Դեմոյան

   

«Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ՝ վերջին շրջանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացող շինարարական աշխատանքներին վերաբերող հարցերի եւ առկա քննադատությունների վերաբերյալ: Հարցազրույցի ընթացքում ՀայկԴեմոյանը կիսվել է իր գնահատականներով, փորձագիտական տեսակետներով:

— Մտահոգություն կա, որ Ծիծեռնակաբերդիհուշահամալիրի վերականգնմանաշխատանքներն իրականացվում են սխալմեթոդներով, առանց ժամանակացույցի եւմասնագիտական վերահսկողության, ինչիհետեւանքով որոշ հատվածներ կարող ենվնասվել։ Ինչպե՞ս եք գնահատում այսիրավիճակը, եւ ի՞նչ քայլեր են նախատեսվումվնասը վերականգնելու համար:

— Ես կարդացի այն, ինչ գրել է ԿԳՄՍ նախարարԺաննա Անդրեասյանը, եւ նկատեցի, որ նա իրյուրահատուկ ոճով փորձել է կանխելհասարակական բողոքը ու վաղվա նախատեսվածհանդիպումը՝ լրատվամիջոցների եւ հանրությանհետ: Այնուամենայնիվ, այսօր` մի քանի րոպե առաջ, նկատեցի, որ նա հայտարարություններ է հրապարակել, սակայն դրանք, բնականաբար, խնդիրը չեն լուծում։ Կարող եմ ասել, որ սա իրհերթին մի խաբված կույտ է, որն ուզում եննախարարը եւ իր քաղաքական թիմը հատուկ ձեւովիրականացնել, սակայն դա չի ստացվի։

Հավելեմ, որ այս իրավիճակի վերաբերյալ պետք է առավել տեղյակ լինեին այն մարդիկ, ովքերտասնամյակներ շարունակ աշխատել են այդոլորտում: Ինձ, օրինակ, տարակուսանք եւ զարմանքէ առաջացրել, թե ինչու 10 տարիների փորձ ունեցողմասնագետներն էլ չեն կարողացել ապահովելաշխատանքների ճիշտ ընթացքը, ինչպես նաեւ այն, որ բացակայում են աշխատանքներիիրականացման ժամկետները։ Օրենքն ու կարգըհստակ նշում են, որ ցանկացած աշխատանք պետք է սկսվի եւ ավարտվի որոշակիժամանակահատվածում, սակայն այստեղ այդմասին խոսք անգամ չկա: Սա, բնականաբար, հանրության շրջանում առաջացնում է տարակուսանք եւ կասկածներ:

Նախարարության եւ թանգարանի ղեկավարությանկողմից հրապարակված հայտարարություններըմիայն ավելի են թեժացրել իրավիճակը, քանի որմենք տեսնում ենք, որ իրականացվողաշխատանքները տեղի են ունենում վայրագորեն՝ առանց որակի եւ պատշաճ վերահսկողության: Իրական վերականգնում, այսպես կոչված,վերականգման անվան տակ տեղի չի ունենում, փոխարենը՝ տեղի է ունենում ոչնչացում եւխեղաթյուրում:

Պարզ բացատրություն եմ տալիս, եւ սա հարց է նաեւԺաննա Անդրեասյանին: Ջախջախված եւխճանկարի վերածված 1966 եւ 1967 թվականներինպատրաստված են եղել երեսպատման քարերըկապույտ բազալտից, որոնք այսօր ոչնչացվել են՝ ինչպե՞ս են վերականգնելու նույնությամբ: ԿԳՄՍ նախարարը ոչնչացրել է հուշարձան:

Սա ոչ միայն Հայոց ցեղասպանությանհուշահամալիրի մի մաս է, այլեւ պետականպահպանության տակ գտնվող հուշարձան է:Բարեբախտաբար, ոչնչացումը մասամբ է, սակայնարդեն տեսնում ենք հերթական չինովնիկականփորձերը, որոնք չեն հաջողվելու: Առաջին կարեւորքայլը պետք է լինի աշխատանքների դադարեցումըայս փուլում, իսկ նախարարությունը պարտավոր է վերականգնել հասցված վնասը՝ ապահովելովհուշարձանի նախնական դիրքն ու տեսքը:

Մենք չենք ժխտում, որ այդտեղ կան տարբերխնդիրներ, սակայն կարեւոր է ճշգրիտ ծավալների եւժամանակացույցի իրականացումը, որպեսզիորոշումներ ընդունվեն մասնագետներից կազմվածհանձնախմբի կողմից երկար քննարկումներիարդյունքում եւ ոչ թե ինքնակամ եւանպատասխանատու ձեւով:

Ներկայումս, սակայն, տեսնում ենք, որ ԺաննաԱնդրեասյանն ու իր թիմակիցները խայտառակձեւով իրականացնում են աշխատանքները՝ օգտագործելով սխալ միջոցներ, տեխնիկա եւշինարարական գործիքներ՝ նույնիսկ շարքայինկամուրջի շինարարական մակարդակի մոտեցմամբ:Լուսանկարներից եւ համաքաղաքացիներիհրապարակումներից պարզ երեւում է, որաշխատանքի ընթացքը ողբալի եւանպատասխանատու է՝ հակառակ այնհայտարարությունների, որոնք նախարարությունըներկայացնում է հասարակությանը:

— Իսկ ի՞նչ կարծիք ունեք Իսրայելի վարչապետՆեթանյահուի հայտարարության վերաբերյալ, որԻսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

— Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ Իսրայելիվարչապետ Բենիամին Նեթանյահուին` որպեսցեղասպանության մասնագետի, չեմ ճանաչում եւնման անձի հետ ոչինչ չեմ կարող կապել։ Ես գիտեմնրան որպես քաղաքական գործչի, եւ գիտեմ նաեւ, որ Հայոց ցեղասպանության թեման բազմիցսենթարկվել է քաղաքական շահարկումների։ Դրահամար ինքս իմաստ չեմ տեսնում որեւէ կերպ նրահայտարարությունները մեկնաբանելու մեջ։

Դիանա Մանուկյան
www.iravunk.com


դեպի ետ