• am
  • ru
  • en
Версия для печати
24.10.2025

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ. ՇՈՒՏՈՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ. Արթուր Խաչիկյան

   



168TV«Թրիգեր» հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Բուդապեշտում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան նախագահական գագաթնաժողովի՝ անորոշ ժամանակով հետաձգումը և Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

Քննարկվեց նաև Փաշինյանի ելույթը Վրաստանում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովում, որտեղ նա հայտարարեց, որ Հայաստանը քաղաքականապես պատրաստ է բացել Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև տրանսպորտային և էներգետիկ ուղիները, սակայն տեխնիկական պատրաստվածության համար կպահանջվի ևս երկու-երեք տարի:

Քննարկվեցին նաև Գյումրու քաղաքապետի և ընդդիմության մի քանի ներկայացուցիչների կալանավորման, 2026 թվականի ընտրությունների հետ կապված սպասումների հարցերը և Փաշինյանի հայտարարությունը կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին մասնակցելու մտադրության մասին:

Հայկ Դերզյան
168.am


դեպի ետ