• am
  • ru
  • en
Версия для печати
30.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԹԱՎՇՅԱ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԻՆԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

«21-րդ ԴԱՐ» N 4, 2018

Նվարդ Մելքոնյան
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ

Էլինա Ասրիյան
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ժամանակակից սոցիալ-քաղաքական գործընթացներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները հաճախ դառնում են այն հիմնական ցուցիչները, որոնք տարբերում են ներկա գործընթացներն անցյալի քաղաքական և սոցիալական ոլորտների դինամիկ փոփոխություններից։ Ինչպես նշում է ռուս հասարակագետ Դ.Եվստաֆևը. «Հասարակությունում հաղորդակցության դերի և դիրքի փոփոխությունը նշանակում է քաղաքական վարքի նոր օրինակների՝ պատեռնների առաջացում»։ Հասարակական հաղորդակցությունների զարգացումը և որակական փոփոխությունն, ըստ էության, իր ներգործությունն ունեցավ «գունավոր հեղափոխությունների» իրագործման տեխնոլոգիաների վրա։

Մեր օրերում երկրագնդի տարբեր կետերում տեղի ունեցած այսպես կոչված «գունավոր հեղափոխություններն» ունեն իրենց յուրահատկությունները, բայց եթե մինչ տեղեկատվական դարաշրջանի զարգացումը դրանք որոշակիորեն այլ սցենարներով են իրագործվել, ապա այսօր հեղափոխությունների ծրագրավորումն ու իրականացումն առանձնանում են կորպորատիվ մարքեթինգից և բրենդինգից փոխառած մի շարք տեխնոլոգիաների համատարած և համակարգված կիրառմամբ: Այսօր քաղաքական մարքեթինգում և բրենդինգում հեղափոխության բրենդի ձևավորումը դարձել է առանձնահատուկ և պահանջված տեխնոլոգիա։

Հանրային քաղաքականության փոխակերպման ժամանակակից փուլում իշխանական ռեսուրսների համար մրցապայքարը սահուն անցնում է մեդիա և վիրտուալ տիրույթներ: Քաղաքական բրենդները՝ որպես ինստրումենտալ ռեսուրս, հաճախ հանդես են գալիս «փափուկ ուժի»՝ «soft power»-ի տեսքով, քաղաքական տարածության մեջ քաղաքական ինստիտուտների, սուբյեկտների, տարածքների, ազգերի և պետությունների դիրքերն ամրապնդելու նպատակով։

«Գովազդի հայր», բրիտանացի մասնագետ Դևիդ Օգիլվիի սահմանման համաձայն` բրենդը կարող ենք դիտարկել որպես ոչ շոշափելի հատկությունների՝ անվանման և գնի, պատմության և հեղինակության, ինչպես նաև դրա առաջմղման միջոցների հանրագումար:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԹԱՎՇՅԱ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԻՆԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (հոդվածն ամբողջությամբ, 178 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր