• am
  • ru
  • en
Версия для печати
14.04.2014

ԵՄ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԼԱՆԸ

EnglishРуский

   

Ֆինիան Քանինգհեմ (Finian Cunningham)

ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, որպեսզի Վաշինգտոնը պահպանի առաջատար դերը տրանսատլանտյան առանցքում։

Կարևորագույն խնդիրն է խոչընդոտել Ռուսաստանի և Եվրոպայի ավելի սերտ առևտրային և քաղաքական համագործակցության զարգացմանը, ինչին նպաստում է էներգակիրների վիթխարի առևտուրը, ինչպես նաև ապահովել ամերիկյան դոլարի՝ որպես համաշխարհային արժույթի, գոյատևումը։

Ամերիկյան հեգեմոնիայի համար այս նպատակն այնքան էական է, որ Վաշինգտոնը պատրաստ է միլիոնավոր կյանքեր զոհաբերել Ռուսաստանի և իր եվրոպական, այսպես կոչված, «դաշնակիցների» միջև պատերազմում։

Այս ցնցող խոստովանությունները հնչեցրել է ՆԱՏՕ նախկին հրամանատարը։ Ըստ "nsnbc international" լրատվական և վերլուծական ծառայության խմբագիր Քրիստոֆ Լեմանի (Christof Lehmann)՝ եվրոպացի զինվորական պաշտոնյան մռայլ նախազգուշացում է ստացել ամերիկյան գործընկերներից ոչպաշտոնական ճեպազրույցի ժամանակ։

Առաջին անգամ սպառնալիքը «նկատվել» է դեռևս անցյալ հարյուրամյակի 80-ականներին, բայց որևէ հիմք չկա ենթադրելու, թե Եվրոպայում պատերազմ հրահրելու ամերիկյան ռազմավարությունն այն ժամանակվանից ի վեր ինչ-որ կերպ փոխվել է։ Որովհետև ԱՄՆ ռազմատենչ տրամաբանության ռազմավարական հիմնավորումը մնում է նույնը։ Եվ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ Վաշինգտոնի ապակառուցողական նախագծերը նախկինի պես մնում են իրենց տեղում։

Լեմանն ասում է. «1980-ական թթ. սկզբին ՆԱՏՕ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց, որ ամերիկյան գործընկերները Պենտագոնում նրան ասել են, թե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չէին տատանվի և նոր եվրոպական պատերազմ կսանձազերծեին, եթե Եվրոպան ու Ռուսաստանը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ-ը) սերտ հարաբերություններ զարգացնեին»։

Ամերիկյան հիմնավորման մեջ գլխավորը եղել և շարունակում է մնալ էներգետիկ վառելիքի հարցը։ Վաշինգտոնը չի ցանկանում տեսնել եվրոպական և ռուսական տնտեսության ինտեգրացիան նավթի և գազի առևտրի (ինչն էլ տնտեսական և սոցիալական զարգացման հիմքն է) կենսականորեն կարևոր հարցում։

ԱՄՆ գլխավորած Արևմուտքի և նախկին Խորհրդային Միության միջև սառը պատերազմի ավարտից հետո վերջին երկու տասնամյակներին Եվրոպան և Ռուսաստանն իրենց տնտեսությունների բազային հավասարությունը տեսնում էին առաջին հերթին հսկայական նավթային և գազային մատակարարումների շնորհիվ, որոնք տրամադրում էր Մոսկվան։ Ռուս-եվրոպական երկկողմանի առևտրաշրջանառությունն այժմ հասնում է տարեկան 1 տրլն դոլարի մակարդակի և տասնյակ անգամներ ավելին է ռուս-ամերիկյան շրջանառությունից։

Ռուսաստանը Եվրոպայում սպառվող ածխաջրածնային վառելիքի ընդհանուր ծավալի մոտ մեկ երրորդի մատակարարն է։ Մասնավորապես, Գերմանիայում այդ թիվը հասնում է 40%-ի։ «Հյուսիսային հոսք» նոր խողովակաշարի անցկացմամբ և ներկայում կառուցվող «Հարավային հոսք» խողովակաշարով Ռուսաստանի՝ որպես էներգիայի գլխավոր մատակարարի, նշանակությունը գալիք տասնամյակների համար էլ ավելի է մեծանում։

Լեմանն ավելացնում է. «Արևմտյան Եվրոպայի հետ ունեցած ատլանտյան առանցքի հանդեպ ամերիկյան գերիշխանությունը սպառնալիքի տակ է Եվրոպայի և Ռուսաստանի միջև ավելի սերտ տնտեսական հարաբերությունների զարգացման պատճառով։ Գերմանիան և Չեխիան սառը պատերազմի ավարտից հետո սերտ տնտեսական և այլ հարաբերություններ են հաստատել Ռուսաստանի հետ։ Այս երկու երկրներն Ավստրիայի և Իտալիայի հետ միասին Մոսկվայի հետ ավելի սերտ գործընկերության միտում են դրսևորում»։

Այս միտումը միշտ ռազմավարապես վտանգավոր է եղել Վաշինգտոնի համար։ Կարելի է պնդել, որ 1945-1990թթ. սառը պատերազմը գիտակցաբար հրահրվել էր ԱՄՆ-ի կողմից՝ որպես Եվրոպայի ու Ռուսաստանի միջև բնական առևտրային ինտեգրացիային (ի հետևանք ռուսաստանյան վիթխարի էներգետիկ պաշարների և նրանց աշխարհամասային մերձության) հակազդելու բազային գործիք։

Ռազմավարական վտանգն ԱՄՆ-ի համար երկու կողմ ունի։ Նախ՝ Մոսկվայի և Եվրոպայի միջև սերտ փոխկապվածությունը վերացնում է ՆԱՏՕ-ում Ամերիկայի ռազմական դերի հիմնավորումը և դրանով իսկ նվազեցնում նրա քաղաքական ազդեցությունը Եվրոպայում։ Երկրորդն այն է, որ եվրոպական էներգետիկ շուկային Ռուսաստանից կատարվող մատակարարումները խափանում են ամերիկյան դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի, դերը։ Նման կարևոր համաշխարհային շուկայում փոխանակումը կհակվի դեպի եվրո/ռուբլի զույգի օգտագործումը, ինչը կնշանակի գլոբալ ամերիկյան ֆինանսական հեգեմոնիայի և, դրանով իսկ, ԱՄՆ տնտեսության հրեշավոր պարտքի վախճան։

Ամերիկյան տնտեսությունը գտնվում է սնանկացման եզրին՝ այնպիսի պարտքով, որը հասնում է 17 տրիլիոն դոլարի, որն աճում է պրոգրեսիայով։ Ամերիկյան տնտեսութան սնանկացումը և հանրային կոլապսը հետաձգվում են միայն շնորհիվ այն բանի, որ դոլարը դեռ ստանդարտ արժույթ է մնում էներգակիրների հետ կապված միջազգային հաշվարկներում և de facto շնորհիվ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգին տրված՝ առանց որևէ տնտեսական հիմնավորման փող տպելու արտոնագրի։

Լեմանն ասում է. «Ռուս-եվրոպական գործընկերության զարգացումն ԱՄՆ-ի համար կարող է նշանակել քաղաքական, մշակութային և տնտեսական մեկուսացում, որը վրա կհասնի ոչ ուշ, քան 25 տարի հետո։ Դա նաև կնշանակի, որ ԱՄՆ-ը էլ ավելի մեկուսացված կլինի նաև ռազմական տեսակետից, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի միջև ստրատեգիական ու ռազմական համագործակցության հաստատման պայմաններում։ Դոլարը կկործանվի»։

Կարևոր գործոն է Մեծ Բրիտանիայի հատուկ դիրքորոշումը եվրոպական պետությունների շարքում։ Ինչպես նշում է ՆԱՏՕ եվրոպական ուժերի գլխավոր հրամանատարը, Մեծ Բրիտանիան լիովին սատարել է Եվրոպայի համար մշակված ամերիկյան ռազմական պլաններին։ Դա մասամբ արվել է անգլո-ամերիկյան կապիտալի պատմական փոխկախյալության պատճառով, բացի այդ, ինչպես նշում է Լեմանը, «տրանսատլանտյան առանցքի թուլացումը կնշանակեր Գերմանիայի և Ֆրանսիայի վրա բրիտանական ազդեցության կորուստ»։

Այս ամենը մնաց այն ճգնաժամի հետևում, որը Վաշինգտոնը ջանացել էր ստեղծել՝ օգտագործելով Ուկրաինայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները։ Վաշինգտոնը հանգուցային դեր է խաղացել Ուկրաինայում իշխանափոխության պատրաստման մեջ, որտեղ մենք դարձանք ականատեսն այն բանի, որ Կիևում իշխանության գլուխ եկավ ոչ մեկի կողմից չընտրված ֆաշիստական խունտան, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար։

Կիևցի դեմագոգները բացահայտ խոսում էին Ռուսաստանի դեմ պայքարում ահաբեկչության և զանգվածային սպանությունների թերագնահատման և Ռուսաստանի հետ իրենց արևելյան սահմանին ամերիկյան հրթիռներ տեղակայելուն համաձայն լինելու մասին։ Ուկրաինական ճգնաժամը եվրոպական մայրաքաղաքների և Մոսկվայի միջև ամենավատ դիվանագիտական ճգնաժամի պատճառը դարձավ՝ սառը պատերազմից հետո։ Միջուկային տերությունների միջև պատերազմի հնարավորությունը գուցեև այս պահին չառաջացավ, բայց նման աղետի վտանգը, այնուամենայնիվ, պահպանվում է։

Այս հանգստյան օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Փարիզում հանդիպել է իր ամերիկացի պաշտոնակցի՝ Ջոն Քերիի հետ՝ շուտափույթ բանակցությունների համար։ Ինչպես նշվում է, Քերին տեղեկացրել է, որ իրենք հանդիպել են Ռուսաստանի և Արևմուտքի միջև «լարվածության լիցքաթափման» նպատակով։ Իսկ իրականությունն այն է, որ Վաշինգտոնն ամեն բան արեց այդ հակամարտությունը թեժացնելու նպատակով, մասնավորապես՝ այն օգտագործելով Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունները սրելու համար՝ իր սեփական եսասիրական ու ռազմավարական շահերից ելնելով։ Ընդ որում՝ կարելի է վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնի հրձիգները ոչ մի վայրկյան կանգ չեն առնի Եվրոպայում տոտալ պատերազմ սանձազերծելու համար։

Աղբյուրը՝ "Война и МИР" http://www.warandpeace.ru/ru/commentaries/view/89477/

Հրապարակման բնօրինակը՝ "US war plan for Europe and Russia" http://www.presstv.ir/detail/2014/03/30/356571/us-war-plan-for-europe-and-russia/

http://www.rodon.org/polit-140410093100
դեպի ետ