• am
  • ru
  • en
Версия для печати
13.04.2015

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՊԱԳԱՆ

EnglishРуский

   

Թիերի Մեյսան
Քաղաքական խորհրդատու, Réseau Voltaire ինտերնետ պարբերականի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր նախագահ։ Վերջին հրապարակումը ֆրանսերեն լեզվով՝ L’Effroyable imposture: Tome 2, Manipulations et désinformations (http://www.librairie-voltairenet.org/index.php?id_product=24&controller=product) (JP Bertand հրատ., 2007թ.)։

Վերջին մի քանի ամիսներին Բարաք Օբաման փորձում է փոխել ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և ոչնչացնել «Իսլամական պետությունը» Սիրիայի աջակցությամբ։ Բայց դա նրան չի հաջողվում, քանի որ մի քանի տարի շարունակ նա մշտապես հայտարարել է այն մասին, որ նախագահ ալ-Ասադը պետք է հեռանա պաշտոնից, մյուս կողմից էլ նրա տարածաշրջանային դաշնակիցներն աջակցում էին «Իսլամական պետությանն» ու հանդես էին գալիս Սիրիայի դեմ։ Սակայն իրավիճակն աստիճանաբար փոխվում է, և այդ նպատակը շուտով կարող է իրականանալ։ Բոլոր պետությունները, որոնք մինչ այդ պաշտպանում էին «Իսլամական պետությանը», դադարել են աջակցել նրան՝ դրանով իսկ բացելով խաղաթղթերի վերաբաժանման ճանապարհը։

Ողջ աշխարհն սպասում է գլոբալ համաձայնագրի կնքմանը Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ ռազմական միջուկային ծրագրի ավարտման ծիծաղելի պատրվակով, որն առանց այդ էլ փակ էր Իրաքի հետ պատերազմից հետո (1980-1988թթ.)։ Իրականում խոսքն Իսրայելի պաշտպանության մասին է՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրանական ազդեցության ճանաչման դիմաց։

Սակայն այս գործընթացին արժեր խառնվել միայն Իսրայելում 2015թ. մարտի 17-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո։ Բենիամին Նեթանյահուի հնարավոր պարտությունը թույլ կտար թուլացնել առկա կապերը Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև և հեշտացնել Թեհրանի հետ համաձայնության կնքումը։

Այս համատեքստում ամերիկյան ընտրանիները փորձում են մշակել միասնական քաղաքական գիծ, իսկ ԱՄՆ եվրոպական դաշնակիցները պատրաստվում են հարմարվել դրան։

Կոնսենսուսի որոնում ԱՄՆ-ում

Երկամյա քաոսային քաղաքականությունից հետո Վաշինգտոնը փորձում է կոնսենսուսի հասնել այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի իր քաղաքականությունը «Մեծ Մերձավոր Արևելքում»։

1. 2014թ. հոկտեմբերի 22-ին ԱՄՆ ռազմարդյունաբերական լոբբիի գլխավոր վերլուծաբանական կենտրոնը՝ Rand Corporation-ը, կտրուկ փոխեց իր քաղաքականությունը։ Սիրիայի Արաբական Հանրապետության քայքայմանն ուղղված գործունեությունից հետո այն հանկարծ հռչակեց, որ հիմա ամենավատ բանը, որ կարող է պատահել ԱՄՆ-ի և Իսրայելի համար, նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը կլիներ [1]։

2. 2014թ. հունվարի 14-ին ամերիկյան ընտրանու Council on Foreign Relations ակումբի պատվավոր նախագահ Լեսլի Գլեբը նախազգուշացնում էր Օբամայի վարչակազմում տարակարծությունների մասին, որոնք կարող են վնասել նրա հեղինակությանն աշխարհում։ Եվ նա հանդես եկավ հօգուտ նոր հանձնաժողովի ստեղծման՝ «Բեյքեր-Համիլթոնի հանձնաժողովի» տիպի, որպեսզի արմատապես վերանայվի արտաքին քաղաքականությունը [2]։

3. 2014թ. հունվարի 24-ին New York Times-ը հրապարակեց հոդված, որը պաշտպանում էր Rand Corporation-ի շրջադարձը և կոչ էր անում լիովին փոխել քաղաքականությունը Սիրիայի հանդեպ [3]։

4. Փետրվարի 6-ին Օբամայի վարչակազմը հրապարակեց ազգային անվտանգության նոր դոկտրինը։ Դրանում խոսվում է Իսրայելի անվտանգության ապահովման մասին ոչ թե Սիրիայի ոչնչացման, այլ իսրայելամետ մուսուլմանական միապետությունների հետ տարածաշրջանային ռազմական դաշինքի ստեղծման ճանապարհով։ Ծայրահեղ դեպքում չի բացառվում «Իսլամական պետության» («Դաեշ») օգտագործումն այն բանի համար, որպեսզի թույլ չտան Սիրիային բարձրացնել գլուխը և սեփական տարածաշրջանային քաղաքականություն վարել [4]։

5. Փետրվարի 10-ին երկկուսակցական վերլուծաբանական National Security Network ցանցը (NSN - ազգային անվտանգության ցանց), որն զբաղվում է Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքականությունը հանրահռչակելով, հրապարակեց հաշվետվություն «Իսլամական պետության» հանդեպ գործողությունների հնարավոր տարբերակների մասին։ Դրանում վերլուծվել են մոտ քառասուն փորձագետների կարծիքները, և տրվել է եզրակացություն «Իսլամական պետությունը» «թուլացնելու, իսկ հետո նաև ոչնչացնելու» մասին՝ հենվելով նախևառաջ Իրաքի, իսկ հետո Սիրիայի, Բաշար ալ-Ասադի վրա։ NSN-ը հիմնվել է Ռենդ Բիրսի կողմից, որը Ջոն Քերիի նախկին խորհրդականն էր, իսկ այսօր պետանվտանգության գծով օգնականը [5]։

6. Փետրվարի 11-ին Օբամայի վարչակազմը դիմեց Կոնգրեսին՝ «Իսլամական պետության» դեմ զինված ուժեր գործադրելու թույլտվության հայտարարությամբ, ինչը լիովին հերքում է նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանազրկման և Սիրիայի կործանման մասին գաղափարը [6]։

7. Փետրվարի 23-ին պաշտպանության նոր նախարար Էշթոն Քարտերը հանդիպել է փորձագետների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ։ Նա 5 ժամ լսել է նրանց կարծիքները՝ բառ անգամ չասելով իր կարծիքի մասին։ Պրն Քարտերը մտադիր էր անձամբ ստուգել NSN-ի աշխատանքը։ Հրավիրվածների մեջ էին ոչ միայն Սիրիայում ամերիկյան նախկին դեսպան Ռոբերտ Ս.Ֆորդը և վերլուծաբանական կենտրոնների հին «ավազակները», այլև Քլեր Լոքհարտը, որը հայտնի է ֆինանսական շրջանակների հետ ունեցած իր կապերով, ինչպես նաև Կոլումբիայում Ժուռնալիստիկայի դպրոցի նախագահ Սթիվ Քոլը՝ ԶԼՄ-ի կողմից հնարավոր ռեակցիայի հնարավոր գնահատման նպատակով [7]։

Տարածաշրջանում կատարված փոփոխությունները

Վերջին մի քանի ամիսներին տարածաշրջանում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները։

«Չափավոր սիրիական ընդդիմությունը» լրիվ դադարեցրել է գոյությունը։ Այն կլանել է «Դաեշը»։ Եվ այն աստիճանի, որ Միացյալ Նահանգներն այլևս չգիտի որտեղից զինյալներ հավաքի, որոնց կարելի կլինի սովորեցնել, թե ինչպես «նոր Սիրիա» կառուցեն։ Նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը (այսօր աշխատում է հասարակական կապերի AIPAC ամերիկա-իսրայելական կոմիտեում), որը 2011թ. ցույցեր էր կազմակերպում և մինչև վերջին օրը պաշտպանում էր «չափավոր ընդդիմությանը», պաշտոնապես փոխել է տեսակետը։ Հիմա նա կարծում է, որ իրական ընդդիմությունը կազմված է լոկ ջիհադականներից, և չափազանց վտանգավոր կլիներ շարունակել զինել նրան [8]։ Առաջ «չափավոր ընդդիմություն» էին անվանում ոչ թե քաղաքակիրթ մարտիկներին, այլ միայն այն սիրիացիներին, որոնք պատրաստ էին մատնել իրենց հայրենիքը՝ անցնելով Իսրայելի կողմը։ Եվ նրանք ոչ ոքից դա չէին թաքցնում [9]։ Սկզբում այդ ընդդիմությունը դե ֆակտո կառավարվում էր «Ալ-Քաիդայի» անդամների կողմից (ինչպիսին էին լիբիացի Աբդելհաքիմ Բելհայը, հետո՝ իրաքցի Աբու ալ-Բաղդադին) և մասնակցում էր բարբարոսական մահապատիժներին (ներառյալ մարդակերությունը)1։ Իսկ այսօր դրա առաջնորդները պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում «Իսլամական պետությունում»։

1. 2015թ. հունվարին Իսրայելը դադարեցրեց աջակցությունը («Հեզբոլլահի» պատասխանը Սիրիայում մի քանի առաջնորդների սպանությանը) Սիրիայում ջիհադական կազմակերպություններին։ Երեքուկես ամիս Թել Ավիվը նրանց զենք էր մատակարարում, բուժում նրանց իր հոսպիտալներում, աջակցում նրանց օդային գործողություններին՝ դրա հետ մեկտեղ պնդելով, որ պայքարում է լիբանանյան «Հեզբոլլահին» զենք հանձնելու դեմ և, ի վերջո, նրանց էր վստահում Գոլանի բարձունքների սահմանների պահպանությունը՝ հրաժարվելով ՄԱԿ խաղաղարար ուժերից։

2. Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալմանը 2015թ. հունվարի 30-ին հրաժարական տալ տվեց արքայազն Բանդարին և արգելեց որևէ մեկին պաշտպանել «Իսլամական պետությանը»։ Այսպիսով, թագավորությունը դադարեց մասնակցել միջազգային ահաբեկչության հետ կապված մանիպուլյացիաներին, գործառույթ, որը նրան հանձնարարել էր ԿՀՎ-ն Իրանում 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո և որը 35 տարի շարունակ նրա հաղթաթուղթն էր եղել։

3. Նույն կերպ, փետրվարի 6-ից հետո, երբ հրաժարական տվեց հատուկ ծառայությունների ղեկավար Հաքան Ֆիդանը, Թուրքիան նույնպես դադարեցրեց աջակցությունը ջիհադականներին։ Այնուամենայնիվ, փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը թուրքական բանակն անլեգալ կերպով ներթափանցեց Սիրիայի տարածք 40 կմ խորությամբ, որպեսզի տարհանի Օսմանյան կայսրության հիմնադիր Սուլեյման շահի աճյունը դամբարանից, որը Սիրիան պահում էր 1921թ. Անկարայի պայմանագրի համաձայն։ Չնայած ուժի կիրառմանը, թուրքական բանակը չկարողացավ հաղթահարել «Իսլամական պետությանը», որը վերահսկում է այդ գոտին։ Սուլեյման շահի աճյունն այդպես էլ չտեղափոխվեց Թուրքիայի տարածք, այլ ընդամենը տեղափոխվեց մի փոքր ավելի հեռու և շարունակում է մնալ Սիրիայի տարածքում։ Այսպիսով, Թուրքիան ցույց տվեց, որ մտադիր չէ գործել «Իսլամական պետության» դեմ և շարունակում է պահպանել հակասիրիական հավակնությունները։

Վաշինգտոնի հնարավոր տարբերակները

Ներկայում Վաշինգտոնում քննարկում են վեց տարբերակ.

1. Ոչնչացնել սկզբում «Իսլամական պետությունը», իսկ հետո՝ Սիրիան։ Նման տեսակետ պաշտպանում է Raytheon ընկերությունը՝ աշխարհում հրթիռների առաջին արտադրողը, որին պաշտպանում է լոբբիստ Սթիվեն Հեդլին՝ Ջորջ Բուշ-կրտսերի նախկին խորհրդականն ազգային անվտանգության գծով։ Այսինքն՝ պատերազմ հանուն պատերազմի՝ անտեսելով ազգային շահերը։ Այս մաքսիմալիստական տեսակետը չի պաշտպանվում ոչ մի պատասխանատու քաղաքական գործչի կողմից։ Մամուլն այն ձևակերպել է նրա համար, որպեսզի ապահովվի գերակշռությունը դեպի ավելի լայնամասշտաբ պատերազմի կողմը։

2. Հենվելով «Իսլամական պետության» վրա՝ կործանել Սիրիան այն դաշինքների նմանությամբ, որոնք կնքվել են վիետնամական պատերազմի ժամանակ։ Եվ թեև 1975թ. Սայգոնն ընկավ, այս տեսակետն, այնուամենայնիվ, պաշտպանում է Սենատի Զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Ջոն Մակքեյնը։ Այս տարբերակը շատ թանկ կնստի ($20-30 մլրդ տարեկան և շատ ժամանակ կպահանջի), դրա համար էլ վտանգավոր է և հավանության չի արժանանում։ Այս դեպքում անխուսափելի է Իրանի և Ռուսաստանի միջամտությունը, և հակամարտությունը կարող է ընդունել համաշխարհային ծավալ։ Ոչ ոք, ներառյալ ինքը՝ Մակքեյնը, ի վիճակի չէ բացատրել, թե ինչու ԱՄՆ-ը պետք է մասնակցի մի գործողության, որը շահավետ կլինի միայն Իսրայելին։

3. Թուլացնել, իսկ հետո ոչնչացնել «Իսլամական պետությունը»՝ ԱՄՆ ՌՕՈւ օդից հարվածները կոորդինացնելով դաշնակիցների ցամաքային գործողությունների հետ, ներառյալ «չափավոր սիրիական ընդդիմության կազմավորումները» (որն արդեն գոյություն չունի)։ Հետո օգտագործել ընդդիմության կազմավորումները (?) միայն Սիրիայի վրա ճնշումն ապահովելու համար։ Սա Օբամայի ներկայիս վարչակազմի տեսակետն է։ Դրան հատկացվում է $4-9 մլրդ տարեկան։ Սակայն անգամ եթե «չափավոր սիրիական ընդդիմությունը» գոյություն ունենար էլ, պարզ չէ, թե ինչպես էր ամերիկյան ՌՕՈւ-ն կարողանալու ոչնչացնել «Դաեշը», եթե նրանք 13 տարվա մեջ այդպես էլ չկարողացան վերացնել թալիբներին Աֆղանստանում, էլ չենք ասում Սոմալիի կամ Մալիում ներկայիս ֆրանսիական փակուղու մասին։

4. Թուլացնել, իսկ հետո ոչնչացնել «Իսլամական պետությունը»՝ ամերիկյան ՌՕՈւ օդային հարվածները համադրելով սիրիական և իրանական բանակների (միակ ուժը, որը կարող է հաղթանակ տանել ցամաքային գործողություններում) գործողությունների հետ։ Սա առավել հետաքրքիր տեսակետն է, որովհետև կարող է միաժամանակ աջակցություն գտնել թե՛ Իրանի և թե՛ Ռուսաստանի կողմից։ Այն թույլ կտա ԱՄՆ-ին մնալ համաշխարհային լիդեր, ինչպես և «Փոթորիկ անապատում» գործողության դեպքում, որն անցկացվեց Սադամ Հուսեյնի Իրաքի դեմ, և, անշուշտ, հաղթական կլինի։ Սակայն դրա համար հարկավոր է դադարեցնել Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի դիվականացման քարոզչությունը։ Այս տարբերակը վայելում է NSN-ի աջակցությունը և ակնհայտորեն համապատասխանում է նրան, ինչին կուզենար հասնել Օբամայի վարչակազմը։

5. Իսլամական պետության զսպում, իսկ հետո նրա աստիճանական քայքայում և ընդունելի մեծության հասցնում։ Այս տարբերակի դեպքում գերակայությունը կլինի Իրանի կողմը, ուստի առավել կարևոր հարվածները կհասցվեն Սիրիային։

6. Գլխավորն այն չէ, որ ոչնչացվի «Իսլամական պետությունը», այլ՝ որ այն մեկուսացվի և թույլ չտրվի դրա հետագա տարածումը։ Ենթակա տարածքներում ապրող բնակչությունը, կհանձնվի բախտի քմահաճույքին։ Սա առավել խնայողական, բայց պակաս ազնիվ լուծումն է։ Այն պաշտպանում է Քենեթ Փոլակը։

Ամփոփում

Վերն ասվածը թույլ է տալիս կատարել հետևյալ կանխատեսումները։ Մի քանի ամիս անց, հնարավոր է՝ մարտի վերջին, Վաշինգտոնը և Թեհրանը կհասնեն գլոբալ համաձայնության։ ԱՄՆ-ը կվերականգնի շփումները Սիրիայի հետ, որոնց կհետևեն շփումները եվրոպական երկրների հետ, ներառյալ Ֆրանսիան։ Կպարզվի, որ նախագահ ալ-Ասադը ոչ մի դիկտատոր էլ չէ և ոչ էլ բռնարար։ Պատերազմը Սիրիայի հետ կմոտենա ավարտին, իսկ ջիհադականների հիմնական ուժերն իսկապես կոչնչացվեն միջազգային կոալիցիայի կողմից։ Իսկ երբ ամեն բան լրիվ ավարտվի, ողջ մնացած ջիհադականներին ԿՀՎ-ն կուղարկի ռուսական Կովկաս կամ չինական Սինցզյան։

1Տեսանյութում, որը տարածվել է 2013թ. մայիսին, Սիրիական ազատ բանակի բրիգադի հրամանատար Աբու Սակկարն ուտում է սիրիացի զինվորի սիրտն ու լյարդը։ Սիրիական ազատ բանակի գազանությունների մասին, որոնք արևմտյան լրատվամիջոցները գերադասում են չհիշատակել, տե՛ս ռուս լրագրող Անաստասիա Կոպովայի կոնֆերանսը (https://www.youtube.com/watch?v=BGQnnGkWftU).

Աղբյուրներ

1. Alternative Futures for Syria. Regional Implications and Challenges for the United States (http://www.rand.org/content/dam/rand/pubs/perspectives/PE100/PE129/RAND_PE129.pdf), Эндрю Липман, Брайан Нечипорук, Джейсон Кильмайер, Rand Corporation, 22 октября 2014г.

2. “This Is Obama’s Last Foreign Policy Chance” (http://www.thedailybeast.com/articles/2015/01/13/this-is-obama-s-last-foreign-policy-chance.html), Лесли Гелб, The Daily Beast, 14 января, 2015г.

3. “Shifting Realities in Syria” (http://www.nytimes.com/2015/01/25/opinion/sunday/shifting-realities-in-syria.html?_r=0), Редакционная статья, The New York Times Sunday Review, 24 января 2015г.

4. National Security Strategy (http://www.voltairenet.org/IMG/pdf/2015_National_Security_Strategy.pdf), Белый Дом, 6 февраля, 2015г.

5. Confronting the Islamic State. An Assessment of U.S. Strategic Options (http://nsnetwork.org/wp-content/uploads/2015/02/Confronting-the-Islamic-State.pdf), Политический доклад Дж. Дана Стустера и Билла Френча, Предисловие генерал-майора Пола Итона, National Security Network, 10 февраля 2015г.

6. “Joint resolution to authorize the limited use of the United States Armed Forces against the Islamic State of Iraq and the Levant (Proposal)” (http://www.voltairenet.org/article186728.html), Барак Обама, Voltaire Network, 11 февраля 2015г.

7. “Ash Carter Seeks Fresh Eyes on Global Threats” (http://www.wsj.com/article_email/ash-carter-seeks-fresh-eyes-on-global-threats-1424826250-lMyQjAxMTE1MTI0NjEyMTYwWj), Дион Ниссебаум, Wall Street Journal, 24 февраля, 2015г.

8. “Ex-Ambassador: CIA Wrong On Not Wanting To Arm Syrian Rebels” (http://www.huffingtonpost.com/2014/10/22/ambassador-cia-syrian-rebels_n_6028480.html), Акбар Шахид Ахмед, The Huffington Post, 22 октября, 2014г.

9. «Leader Sees New Syria, Without Iran Ties» (http://www.wsj.com/articles/SB40001424052970204397704577070850124861954), Джей Соломон и Нурмалас, Wall Street Journal, 2 декабря 2011г.

http://www.voltairenet.org/auteur29.html?lang=ru


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր