• am
  • ru
  • en
Версия для печати
15.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 2014Թ. ՏՎՅԱԼՆԵՐՈՎ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում շարունակվում է դինամիկ աճը։ Ակտիվորեն զարգանում է բջջային կապը։

Բջջային կապի բաժանորդների թվաքանակը Հայաստանում 2014թ. չորրորդ եռամսյակում հասել է 3 424 236-ի՝ կես տարվա մեջ դիտվել է 75 437 բաժանորդի աճ1։

Բաժանորդներն, ըստ օպերատորների, բաշխվում են հետևյալ կերպ. փակագծերում տրված է աճը մեկ տարվա ընթացքում (տե՛ս Նկար 1).

Vivacell - 2 145 466 (+23 635)

Beeline - 777 178 (+58 224)

Orange - 501 592 (-6 422)։



Ինչ վերաբերում է Ինտերնետ կապի բաժանորդներին, ապա Հայաստանում ինտերնետ կապի բաժանորդների թիվը, հիմնվելով բջջային կապ տրամադրող օպերատորների և խոշոր ինտերնետ պրովայդերների տվյալների վրա (2014թ. չորրորդ եռամսյակային տվյալների հիման վրա, 2013թ. չորրորդ եռամսյակի տվյալների համեմատ), ունի հետևյալ պատկերը։

Հիմնական տվյալները.

• Լայնաշերտ ինտերնետ կապի բաժանորդագրությունների թիվը՝ 246 389 (+23 169)

• Շարժական լայնաշերտ ինտերնետ կապի բաժանորդագրությունների թիվը՝ 257 610 (+16 934)

• Բջջային հեռախոսներով ինտերնետ կապից օգտվող բաժանորդների թիվը՝ 1622 717 (+78 225)։

Armentel -

• Բաժանորդագրությունները - 150 356 (-9 452, միջին բաժանորդը ամսական օգտագործում է 32 662 MB, + 7 932 MB),

• շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրությունները - 44 128 (+ 10 962, լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների), միջին բաժանորդն ամսական օգտագործում է 8 098 MB, +2 855 MB),

• համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը - 314 938 (+18 657, տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ, հեռախոսի միջոցով, միջին բաժանորդն ամսական օգտագործում է 309 MB (+101 MB)։

Vivacell -

• շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրությունները - 82 757 (- 18 107, միջին բաժանորդն ամսական օգտագործում է 9 723 MB, -361 MB).

• համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը - 1 052 398 (+58 753)։

Orange -

• շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրությունները - 130 725 (+24 079, միջին բաժանորդն ամսական օգտագործում է 15 181 MB, +1 968 MB),

• համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը - 255 381 (+815, տվյալները 2014թ. առաջին եռամսյակի համեմատ)։

Rostelecom -

• բաժանորդագրությունները - 26 208 (+18 993, միջին բաժանորդն ամսական օգտագործում է 66 116 MB (- 17 006 MB)։

Ucom -

• բաժանորդագրությունները - 65 602 (+12 011, միջին բաժանորդն ամսական օգտագործում է 59 320 MB (+5 148 MB)։

Interactive -

• Բաժանորդագրությունները - 3 847 (+1501) ։

Arminco -

• Բաժանորդագրությունները - 376 (տվյալները` 2014թ. երրորդ եռամսյակ, +116, միջին բաժանորդն ամսական օգտագործում է 21 448 MB, -1 910 MB)։

1Տվյալներն՝ ըստ օպերատորների, 2014թ. չորրորդ եռամսյակ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր