• am
  • ru
  • en
Версия для печати
10.08.2018

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018

Սամվել Մանուկյան, «Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ, սոց.գ.թ.

Դիանա Գալստյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Լիլիթ Հակոբյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Սեդա Սարիբեկյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի IV կուրսի ուսանողուհի


Հայաստանի հեռուստաեթերում սերիալներին է տրամադրվում եթերաժամանակի ամենամեծ հատվածը։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում Հայաստանի և Ադրբեջանի ինֆորմացիոն դաշտի ուսումնասիրության ծրագրի շրջանակներում ստացված տվյալները հաստատում են այդ փաստը։ Մասնավորապես, 2017թ. սեպտեմբերի 4-ից մինչև 10-ը ժամանակահատվածում, Հայաստանի առավել դիտվող «Արմենիա», «Շանթ» և «Հ1» հեռուստաալիքներով, «փրայմ թայմում» (18։00 – 24։00) ցուցադրված հեռուստահաղորդումների ընդհանուր ծավալում, սերիալներին տրամադրվել է ժամանակի համապատասխանաբար 64.1%, 81.3% և 43.5%-ը (տե՛ս Աղյուսակ 1)։

Այդ պատճառով հեռուստատեսության բովանդակության ուսումնասիրության շրջանակում սերիալների ուսումնասիրությունն ունի առանձնահատուկ նշանակություն։ Դրանց ուսումնասիրությունը կարևոր է ներկայացվող արժեքների և վարքային մոդելների տարածման տեսանկյունից՝ հաշվի առնելով դրանց հասարակական նշանակությունը:

Ուսումնասիրության ընթացքում սերիալները պայմանականորեն դասակարգվել են չորս խմբում.

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (հոդվածն ամբողջությամբ, 390 KB)




դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր