• am
  • ru
  • en
Версия для печати
03.12.2018

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

   

«21-րդ ԴԱՐ» N 5, 2018


Վահրամ Հովյան

«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Թուրքիայի հայ համայնքը ներկայում կանգնած է մի շարք լրջագույն մարտահրավերների առաջ։ Տասնամյակներ շարունակ հոգևոր և ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգները հանգեցրել են այդ երկրում հայության թվաքանակի աղետալի նվազմանը։ Այս երևույթը, առհասարակ բնորոշ լինելով Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներին, ուղղակիորեն հանգեցնում է վերջիններիս թուլացմանն ու կազմալուծմանը։ Եթե 1960-ական թթ. Թուրքիայի հայության թվաքանակը կազմում էր մոտ 200 հազար մարդ, ապա 21-րդ դարի սկզբին այն հաշվվում է մոտ 80 հազար։ Համայնքի սպառման գործընթացը, ցավոք, շարունակվում է և չկանգնելու դեպքում կհանգեցնի վերջինիս իսպառ վերացմանը։

Իսկ դա իր բացասական հետևանքները կունենա բովանդակ հայության համար՝ նվազագույնը երկու առումով։ Նախ՝ ծանր հարված կհասցվի արևմտահայ քաղաքակրթությանը, քանի որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ Թուրքիայի հայությունը, մասնավորապես՝ Կ.Պոլսի հայ համայնքը, եղել և մնում է արևմտահայ մշակութաստեղծ հանրույթ.

1. Այստեղ լույս են տեսնում հայալեզու թերթեր («Ժամանակ», «Նոր Մարմարա», «Ակոս»), որոնց էջերում ոչ միայն պահպանվում, այլև զարգանում է արևմտահայերենը։ Այնտեղ, բացի լուրերից, հրատարակվում են նաև հրապարակախոսական, գրական և այլ ժանրի նյութեր։

2. Կ.Պոլսում, չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակում է ծաղկել արևմտահայ գրականությունը։ Անցյալի գրողների ստեղծագործությունների հետ մեկտեղ հրատարակվում են նաև ժամանակակից պոլսահայ գրողների երկերը, ինչը նշանակում է, որ առկա է կենսունակ գրական հայ համայնք, որին էլ պատկանում է ներկա բարդ ժամանակներում արևմտահայ գրականության զարգացման առաքելությունը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ (հոդվածն ամբողջությամբ, 150KB)



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր