• am
  • ru
  • en
Версия для печати
06.09.2025

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԾ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՄԵՂՔԸ 1915Թ.-ԻՑ ՀԵՏՈ ԹԵՐԵՎՍ 2018Թ.-Ն Է

   

Արեւմուտքի` հայ ժողովրդի նկատմամբ գործած ամենածանր ու մեծագույն ստորությունն ու մեղքը պատմության ընթացքում 1915թ.-ից հետո թերևս 2018թ. իրականացրած հեղափոխություն կոչված ավանտյուրան էր...

Արևմուտքի` անգլոսաքսոնական գլոբալիստներն իրենց շահերի շրջանակում գտնվող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կազմակերպելով, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններ, իրենց քիթն են մտցոնում այդ երկրների ներքին գործերի մեջ և գլոբալացման, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ժողովրդահաճո արտահայտությունների անվան տակ, օգտագործելով ազգի տականքին ձգտում են քայքայել այդ երկրները, այլասերել նրանց արժեքներն ու բարոյականությունը, աշխարհը մեկ կենտրոնից կառավարելի դարձնելու և աշխարհի ռեսուրսներին ու հարստությանը տեր դառնալու նպատակով և արդյունքում լինում են ավերածություններ, միլիոնավոր զոհեր, տարածքային կորուստներ, գաղթականներ ու խեղված մարդկային ճակատագրեր։

Պատմության որևէ ժամանակահատվածում պետականության առկայության դեպքում` հայի առանց այն էլ չապաքինված ինքնությունն ու ազգային արժեքները, հայի բարոյականությունն ու արժանապատվությունը երբևէ այդքան խորը վերքեր չեն ստացել, ինչպես այս հեղափոխություն կոչվածի արդյունքում։ Դա Աստծո ամենադաժան անեծքն ու պատիժն էր, երբ հայի ձեռքով դավադրաբար Արցախը հանձնվեց թշնամուն, որպես լիարժեք կայացած պետություն, հայը հայի դավաճանության ու մատնության արդյունքում ցեղասպանության ու էթնիկ զտման ենթարկվեց ու իր երեքհազարամյա բնօրրանից, իր բնից, իր օջախից զրկվեց։

Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում սեփական իշխանությունների կողմից երբևէ այսքան չի նվաստացվել, ստորացվել, չի ահաբեկվե լու հալածվել, այսքան խաբված, խղճուկ ու ողորմելի վիճակում չի գտնվել, աշխարհով մեկ այսքան խայտառակ չի եղել, ինչպես այս հետհեղափոխական յոթ տարիների ընթացքում։ Հայը հայի նկատմամբ երբևէ այսքան չարացած, ատելությամբ ու վրեժխնդրությամբ լցված ու պառակտված չի եղել, ինչպես այս տարիներին: Մարդկության պատմությանն էլ հայտնի չէ որևէ դեպք, երբ երկրի իշխանությունները տարիներ շարունակ բացահայտ թշնամու շահն են սպասարկել և շարունսկել են պաշտոնավարել։

Հայ ժողովուրդի մի մեծ հատված երբևէ Աստծուց ու անկեղծ հավատքից այսքան հեռացած, այսքան բարոյազուրկ, շահամոլ, նյութապաշտ, ստրկամիտ, անտարբեր ու այլասերված չի եղել, որքան հիմա։ Հայ մտավորականությունը, հերոսները, գիտնականները, արժանի վաստակ ու ծառայություններ ունեցող մարդիկ, տարեցները պետական մակարդակով երբևէ այդքան անտեսված, չգնահատված ու արհամարհված չեն եղել, ինչպես հիմա։ Պետական ինստիտուտները, խորհրդանիշերը երբեք այսքան արժեզրկված չեն եղել, պետականության նկատմամբ երբեք այսքան անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունք չի եղել, ինչպես հիմա։ Ազգային արժեքների ու սովորույթների, մշակույթի, ավանդական ընտանիքի, նկատմամբ երբևէ խեղաթյուրման ու ապականման այսպիսի փորձ չի եղել, ինչպես այս իշխանությունների օրոք։ Պատմության որևէ ժամանկահատվածում Հայաստանի հարաբերությունները բարեկամների ու հարևանների հետ այս աստիճան լարված չի եղել, ինչպես հիմա։

Հայաստանի որևէ ազգային իշխանություն պատմության ընթացքում չի փորձել հալածել եկեղեցուն, բացի այս իշխանություններից։ Այսքան ինքնասպանություն ու ինքնասպանության փորձ, թմրամոլներ, խեղաթյուրված ճակատագրեր, այսչափ ամուսնալուծություններ, ծնելիության նվազում չի եղել, ինչպես այս յոթ տարիներին։ Պատմության ընթացքում պետականության պայմաններում երբևէ չենք ունեցել հանուն ոչնչի դարձված այդքան զոհեր, տարածքային կորուստներ, զրկանքներ ու տառապանքներ ինչպես այս իշխանությունների օրոք։ Եվ վերջապես այս իշխանությունների օրոք են եղել պատմության մեջ ամենաշատ դավաճաններ, մատնիչներ ու դավաճանություններ։

Հայկ Ղազարյան
Տնտեսագիտության թեկնածու
www.iravunk.com


դեպի ետ