• am
  • ru
  • en
Версия для печати
12.11.2025

ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈ՞ՒՄ, ԹԵ՞... ԶԱՐՄԱՆՔ

   

ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ իր վերջին հարցազրույցում անդրադարձել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ անկեղծացել. «Ինձ համար ամենից մեծ շոկը եղել է 2021 թվականի ընտրությունների արդյունքները, որովհետեւ պարտություն, այդքան զոհեր բերած մարդը չպետք է վերընտրվեր։ Եվ ես վսհատ էի, որ սա բերելու է նոր, ավելի ծանր հետեւանքներ, որը բերեց Արցախի ամբողջական կորուստի, նաեւ Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիայի»: Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ Քոչարյանը զարմացել է, որ 2021-ին Փաշինյանը վերըտրվել է, բայց մենք էլ զարմանում ենք, որ դրան ականատես լինելուց հետո՝ ՀՀ երկրորդ նախագահը դեռ վստահ է, որ 2026-ին հնարավոր է լինելու Փաշինյանին ընտրություններով հեռացնել։ Քաղաքական հույսը, ինչպես ասում են, վերջինն է մեռնո՞ւմ, թե՞ իրատեսությունն արդեն վաղուց հրաժեշտ է տվել Ռոբերտ Քոչարյանին:

Ամերիկյան կողմը Բելառուսից պահանջել է պաշտոնական ներողություն խնդրել Լիտվայից՝ մետեոզոնդերի գործարկման համար, որոնք, ըստ ԱՄՆ-ի, խախտել են երկրի օդային տարածքը։ Սակայն, Բելառուսի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ կտրականապես մերժել է ցանկացած մեղադրանք։ Նախագահը շեշտել է, որ բելառուսները ոչ մի մեղք չունեն։ «Ամերիկացիները մեզ հաղորդագրություն էին ուղարկել՝ ասելով, թե բելառուսներն են մեղավոր, որ դա տեղի է ունեցել, եւ որ իշխանություններն ու Լուկաշենկոն պետք է անհապաղ ներողություն խնդրեն Լիտվայից՝ այն էլ հրապարակայնորեն։ Ես էլ ասացի՝ пошли вы...», - պատմել է Լուկաշենկոն։ Պարզ է չէ՞, որ արտաքին «խորհուրդների» ոչ թե գերին է պաշտոնական Մինսկը, այլ գործում է վճռական եւ ինքնուրույն՝ միեւնույն ժամանակ, հանգիստ, բայց հաստատակամ՝ ցույց տալով, թե ով է այդտեղ տերը։ Եվ ահա տելեգրամ ալիքներում հարց է հնչում հատուկ «նիկոլոբանդերլոգների» համար, որոնք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը միանալու կոչի համար, թե իբր դա Հայաստանի անկախությանը սպառնալիք է։ Իսկ հիմա ո՞վ է ավելի անկախ՝ Հայաստա՞նը, թե՞ Բելառուսը...

Իսկ թե ինչ է կատարվում Ադրբեջանում, զարմանալուց անդին է, ավելի ճիշտ՝ զարհուրելի է: Հայաստանին հաղթելու կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ տրիբունին կանգնած էր ԻԲԱԴ ՀՈՒՍԵՅՆՈՎԸ, ով 1993 թվականի հունիսի 12-ին Մարտունու շրջանի Մուղանլի գյուղում մորթել էր Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին եւ նրա գլխի հետ լուսանկարվել...

Հետո սրան վերագրեցին Մոնթե Մելքոնյանի սպանությունը եւ դարձրին Ադրբեջանի ազգային հերոս: «Հիմա Իբադը Մարտունի քաղաքի եւ շրջանի տերն է... Ողջ թալանը եւ ավերումներն ինքն է կոորդինացնում... Փաստորեն, որոշ ոչնչություններ եւ թուրքի կոշիկ լիզողներ ժողջանին համոզում են, որ խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի հետ, իսկ Բաքվի բռնապետը ոչ միայն շքերթներ է անում` Հայաստանին հաղթելու եւ հայերին ստորացնելու կապակցությամբ, այլեւ իր կողքին է կանգնեցնում հայասպանների ու դրանով ապացուցում, որ ոչ մի խաղաղություն հայերը չեն տեսնի, իսկ «խաղաղ» ապրելու համար հայերը պետք է Նինոլի պես լիզեն իր կոշիկները... Տարրական հիմարը կարող է այսքանից հետո հավատալ, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ապրել Հայաստանի հետ...», - շեշտում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

www.iravunk.com


դեպի ետ