• am
  • ru
  • en
 
31.07.2012

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. «ՎԻՐՏՈՒԱԼ» ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (անգլերեն հրատարակություն)

Արա Մարջանյան

Գրքում հետազոտվել է ժողովրդագրական իրավիճակն Ադրբեջանական Հանրապետությունում (ԱՀ)։ Վերլուծության հիմքում ընկած է ոչ միայն ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը, այլև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների տվյալները։ Ցույց է տրված, որ ԱՀ-ում հետևողականորեն խեղաթյուրվում են միգրացիոն հոսքերի, մահացության և ծնելիության պատկերը, բնակչության աճի տեմպի և սեռական կազմի մասին ամենամյա տվյալները։ Այդ մանիպուլյացիաները թույլ են տալիս արհեստականորեն ավելացնել ԱՀ բնակչության թվակազմը 2.0-2.2 մլն մարդով։

Բաքվում ավանդաբար կեղծվում են նաև բնակչության ազգային կազմի մասին տվյալները։ Գրքում ներկայացված տվյալներից հետևում է, որ Ադր. ԽՍՀ/ԱՀ-ում բռնի ձուլման պոտենցիալը 1939-1999թթ. կազմել է 723.75 հազ. մարդ։ Դա թույլ է տալիս խոսել «էթնոցիդի» մասին, որն անցկացվում էր Ադր.ԽՍՀ-ում դրա պատմության ոչ երկար ընթացքում։

Առանձնակի մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ նման «վիրտուալ» ժողովրդագրական վիճակագրությունն ինքնատիպ կերպով «վավերացվում» և տարածվում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։

Գիրքն ամբողջությամբ (944 Kb)

   

EnglishРуский