• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2014 05.02.2014

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2014

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 1-ին համարը։ Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, էներգետիկ, գիտական, հասարակական և այլ խնդիրների։ Տպագրված նյութերը վերաբերում են Հարավային Կովկասի վրա գլոբալ միտումների ազդեցությանը, Հայաստանում իրանական գազի հեռանկարներին, Խորհրդային Միության փլուզման նկատմամբ հետխորհրդային երկրների հասարակությունների վերաբերմունքին, կանխատեսման մեթոդների կիրառական հնարավորություններին, գիտության արդի վիճակին Հարավային Կովկասի երկրներում, տեղեկատվական պատերազմներին և 2011-2013թթ. ազատության վարկանիշով Հայաստանի միջազգային տեղին։

Հրապարակված մի շարք նյութեր կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։


Բաժանորդագրությունը`
www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский