• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2014 27.03.2014

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2014

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. երրորդ համարը։ Այն նվիրված է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների, հայ համայնքների արդի վիճակի և միջազգային վարկանիշային համակարգում Հայաստանի տեղի հետ կապված խնդիրների քննությանը։ Հեղինակները անդրադառնում են Ղրիմի իրադարձություններին, Իրան-Հայաստան գազամուղի հեռանկարներին, Վիլնյուսի գագաթաժողովից (2013թ. նոյեմբերի 29) հետո առաջացած իրողություններին, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի վերաբերյալ ընկալումներին, արտերկրի հայագիտական կենտրոնների արդի խնդիրներին և Հայաստանի տեղին ԱՊՀ տարածքում։

Ամսագրում հրապարակված մի շարք նյութեր կտեղադրվեն «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։


Բաժանորդագրությունը`
www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский