
21st CENTURY, Nо. 1, 2014
«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2014թ. 1-ին համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ներառվել են զանազան թեմաներով հոդվածներ։ Մասնավորապես, Գ. Հարությունյանի, Գ. Տերտերովի և Ս. Սարաջյանի հոդվածներում քննարկվում են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վրա ներգործող աշխարհաքաղաքական նոր իրողությունները։ Ս. Օհանյանի և Է. Դանիելյանի հոդվածներում ընդգծվում է Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանների կողմից ձեռնարկվող թշնամական գործողություններին հակազդելու համար ռազմական և գիտա–պատմական առումներով պատրաստվածության կարևորությունը։ Համարում լուսաբանվող այլ հարցերից են նաև ինքնորոշման խնդիրը միջազգային իրավունքում (Յ. Խարալամբիդիս) և կոռուպցիաի դիտարկումը կրոնաէթիկական տեսանկյունից (Տ. Բաբասյան):
Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71