• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 11-12, 2014 22.12.2014

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 11-12, 2014

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 11-րդ և 12-րդ միացյալ համարների թողարկումը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության և հայ համայնքների խնդիրներին։ Աշխարհաքաղաքականության ոլորտում հեղինակներն անդրադառնում են Հայաստան-ԵՏՄ առնչություններին, թուրքական քաղաքականությանը, ԱԽՏՀ գագաթաժողովին, Անտարկտիկայում Թուրքիայի ծրագրերին, ադրբեջանական լոբբինգին, Չինաստան-ԿԺԴՀ տնտեսական հարաբերություններին։ Տեղեկատվական անվտանգության ոլորտում վերլուծվում են Սփյուռքի մոտեցումները ՀՀ աշխարհաքաղաքական դիրքորոշումների շուրջ, սփյուռքյան լրատվամիջոցներում ՀՀ ինտեգրացիոն գործընթացները, հայոց պետականության հոգևոր ակունքները։ Դիտարկվում են Սփյուռքի ինքնակազմակերպման խնդիրները, հայագիտական կենտրոնների խնդիրները և դրանց լուծման ուղիները, ԱՄՆ հայագիտական կենտրոնների գործունեության ուղղությունները, հայրենադարձության կազմակերպման մեխանիզմները։

Ամսագրում հրապարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։


Բաժանորդագրությունը`
www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский