• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2015 30.03.2015

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2015


Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. երկրորդ համարը՝ նվիրված Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի, Եվրասիական միության և համաշխարհային տնտեսության արդի խնդիրներին։ Հայաստանցի և արտասահմանյան հեղինակներն անդրադառնում են Մերձավոր Արևելքի ապագային, վերջին շրջանում Լիբիայում և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունների հետ, Իրան-ԱՄՆ բանակցություններին, Թուրքիայի և Լատինական Ամերիկայի երկրների միջև հարաբերություններին, ամերիկյան քաղաքականությանն Ուկրաինայում, եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում տեղեկատվական անվտանգության և Հայաստանի զարգացման հեռանկարներին, գլոբալ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ԵԱՏՄ երկրների համագործակցությանը, ժամանակակից աշխարհում կապիտալիզմի հեռանկարներին։

Հանդեսում տեղ են գտել նաև տեղեկություններ վերջին շրջանում տեղի ունեցած ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։


   

EnglishРуский