• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2016 01.09.2016

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2016


Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. վեցերորդ համարը՝ նվիրված տեղեկատվական և հոգևոր անվտանգության, հայկական հանրության, ինչպես նաև Հյուսիս-Հարավ աշխարհատնտեսական առանցքի խնդիրներին։

Տեղեկատվական և հոգևոր անվտանգության թեմատիկայի շրջանակներում հեղինակներն անդրադառնում են ԶԼՄ-ում օտարերկրյա կապիտալի սահմանափակման, ՀՀ պետական համակարգում բաց տվյալների շտեմարանների խնդիրներին և հայ բնափիլիսոփայական մտքի պատմության մեջ միաստվածության գաղափարին։

Հայկական հանրության խնդիրների համատեքստում վերլուծվում են Սփյուռքի առջև ծառացած արդի մարտահրավերները, ինչի հիման վրա փորձ է արվում որոշել հայ համայնքների վտանգվածության ցուցիչը (ինդեքսը) և աստիճանը։

Հյուսիս-Հարավ աշխարհատնտեսական առանցքի համատեքստում անդրադարձ է կատարվում վերջինիս ռազմավարական նախադրյալներին ու խոչընդոտներին, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցության հեռանկարներին, Վրաստան-Իրան փոխհարաբերություններին, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարներին, նավթի գնագոյացման մեխանիզմների քաղաքական և տնտեսական բաղադրիչներին։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։


   

EnglishРуский