• am
  • ru
  • en
11.03.2009

«ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1

1_Globus (original)«Նորավանք» ԳԿՀ-ն հրատարակել է «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» ամսագրի 2009թ. 1-ին համարը՝ նվիրված Հայաստանի և տարածաշրջանի վերջին շրջանի էներգետիկ և քաղաքական զարգացումներին։

Ամսագիրը հրատարակվում է հիմնադրամի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համագործակցությամբ և Հայաստանում տպագրվող միակ վերլուծական հանդեսն է, որը նվիրված է տարածաշրջանային էներգետիկ զարգացումներին։

Ամսագիրը նպատակ ունի համախմբել ՀՀ վերլուծական ռեսուրսը՝ ՀՀ և տարածաշրջանային էներգետիկ և դրա հետ առնչվող քաղաքական գործընթացների մասնագիտական ուսումնասիրման, համարժեք վերլուծման և կանխատեսումների կազմման համար։

Ամսագրի մի քանի նյութեր կզետեղվեն մեր կայքէջում։


   

EnglishРуский