• am
  • ru
  • en
Версия для печати
19.06.2015

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

http://armenpress.am/arm/news/809612/fransiayi-khorhrdaranum-aram-a-katoxikosy-knerkayacni.html

ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով՝ «Արդարություն և հետևանքների փոխհատուցում հայ ժողովրդին» խորագրով: Գիտաժողովի հիմնական հարցը լինելու է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումն ու պահանջատիրությունը, իսկ հիմնական զեկուցողը՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, որը ներկայացնելու է Սիսի կաթողիկոսական կալվածքի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցի մանրամասները, ասել է Հայ դատի հանձնախմբի անդամ Մուրադ Փափազյանը:

«Ոչ միայն ցեղասպանության ճանաչումով պետք է բավարարվենք, այլև քաղաքականացնենք և կազմավորենք հատուցման հարցը: Գիտաժողովին մասնակցելու է Ֆրանսուա Օլանդի աջ ձեռքը` խորհրդարանի սոցիալիստական խմբի ղեկավար Բրունո Լերուն, ով նաև հանդես է գալու ծավալուն ելույթով»,- ասել է Փափազյանը` հավելելով, որ քննարկմանը ներկա կգտնվեն հայ և ֆրանսիացի քաղաքագետներ, իրավաբաններ:

Փափազյանը նշել է, որ սա առաջին նմանօրինակ քայլն է, որին պետք է հաջորդի ծավալուն աշխատանք՝ տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելով պահանջատիրության հարցն ու հատուցման սկզբունքը: Գիտաժողովի ավարտին հռչակագիր է ընդունվելու:


Руский

English