• am
  • ru
  • en
Версия для печати
26.06.2015

ԻԻՀ ՄԵՋԼԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԿԱՏՎԵՆ

«Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն»,-այդ մասին իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Հայազգի խորհրդարանականը, անդրադառնալով Իրանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Շատ ակտիվ է աշխատում իրանահայ համայնքը. Այս տարի բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Պետությունն իր զորակցությունը հայտնում է բողոքի ցույցերին՝ դրանց անցկացման համար տալով համապատասխան թույլտվություն: Օրենսդիր մարմնի պատգամավորներն անգամ դատապարտող հայտարարություններ արեցին»:

Շարունակելով խոսքը՝ Կարեն Խանլարյանը հավելել է. «Քաղաքական լուրջ իրավիճակ է` կապված Իսլամական պետության գործողությունների, Թուրքիայի դերի հետ: Բայց ես չեմ բացառում, որ երբ հաղթահարվի քաղաքական այս լուրջ իրավիճակը, առաջիկայում Իրանի կողմից լսենք դատապարտող խոսք կամ ցեղասպանությունը ճանաչելու դրսևորումներ»:

http://www.panorama.am/am/politics/2015/06/22/khanlaryan/?sw