• am
  • ru
  • en
Версия для печати
10.07.2015

«ՁԱԽՈՂՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ» 2015Թ. ԶԵԿՈՒՅՑԸ

Մեթոդաբանական հարցեր

Երկու խոսք «Ֆորին Փոլիսի Մեգեզին»-ի ամսագրի /Foreign Policy Magazine/ ու «Ֆանդ ֆոր Փիս» կազմակերպության /The Fund for Peace/ կողմից նախաձեռնված «Ձախողված երկրների ինդեքսը» /Failed States Index/ վարկանիշային նախագծում կիրառված մեթոդաբանության վերաբերյալ. «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում կիրառված մեթոդաբանությունը հիմնվում է 12 ցուցիչների վրա, որոնք իրենց հերթին դասակարգվում են երեք հիմնական խմբերի՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական խմբերում։ Ստորև տրված աղյուսակի միջոցով կարող եք ծանոթանալ վարկանիշավորման մեթոդաբանական հարցերին։ Զեկույցում նշված երկրների դասակարգումը հիմնված է վերոնշյալ 12 ցուցիչների ընդհանուր գումարային տվյալների վրա։ Յուրաքանչյուր ցուցչի համար ընտրված վարկանիշային թիվը դասակարգված է 0-10 թվային սանդղակով, որտեղ 10 թիվը համարվում է բարձրագույն` բացասական կետը, 0 թիվը` ցածրագույն` լավագույն կետը։

Նշենք նաև, որ որքան բարձր է երկրի ընդհանուր ցուցիչը, այնքան այն համարվում է ռիսկային։

Բացի այդ, զեկույցում ընդգրկված երկրները դասակարգված են նաև ըստ կայունության ռիսկայնության աստիճանների, որոնք են՝

1. ռիսկայնության կրիտիկական դաշտ,

2. ռիսկայնության վտանգավոր դաշտ,

3. ռիսկայնության ցածր մակարդակ,

4. ռիսկայնության բացակայություն։


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր կողմից առանձնացված ԱՊՀ և Հարավային Կովկասի հարակից երկրների շարքում լավագույն արդյունքները արձանագրել են մասնավորաբար Ղազախստանն ու Հայաստանը, որոնք դասակարգվել են ռիսկայնության ցածր մակարդակ ունեցող երկրների աստիճանակարգում։ Մնացյալ առանձնացված բոլոր երկրները գտնվում են ռիսկայնության վտանգավոր աստիճանակարգում։ Հայաստանը, որը գրանցել է 69,7 միավորով, զիջում է Ղազախստանին ընդամենը 2 դիրքային միավորով։

Հարավկովկասյան երկրներից հետևաբար լավագույն արդյունքը պատկանում է Հայաստանին, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 80-րդ դիրքով։ Տարածաշրջանի ցածրագույն արդյունքը Վրաստանինն է։

ԱՊՀ երկրներից վատագույն ցուցանիշները արձանագրվել են հատկապես Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի դեպքում։

Աղբյուրը՝ http://fsi.fundforpeace.org/