• am
  • ru
  • en
Версия для печати
09.10.2015

ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Ազգային մեծ ժողովում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայտնվելը արգելակեց վերջին տարիներին ընթացող թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, որը բերել էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և Թուրքիայի ԶՈւ միջև ռազմական բախումների դադարեցմանը։

Ամռանը վերսկսված զինված երկուստեք հարձակումներն արդեն դուրս են գալիս նախկին ձևաչափից և դրսևորում են Թուրքիայի ուժային կառույցների և արդեն քուրդ բնակչության միջև զինված հակամարտության վերաճման միտումներ։

Թուրքիայի անվտանգության ուժերը հոկտեմբերի 6-ին սկսել են հատուկ գործողություններ իրականացնել քրդական քաղաքական կառույցների դեմ, որը մեկնարկել է Անկարայից և տարածվել երկրի վեց նահանգներում։ Այս միջոցառման շրջանակներում ձերբակալվել են ուսւցիչներ, պետական ծառայողներ, ուսանողներ։ Ձերբակալվել են ԺԴԿ շրջանային կառույցների վեց ղեկավարներ։ Մեկ օրվա ընթացքում Անկարայում ձերաբակալվել են 108, Ստամբուլի 28 թաղամասերում ոստիկանական ուղղաթիռների աջակցությամբ իրականացված հատուկ գործողության արդյունքում՝ 44 հոգի։ Նշված անձինք կասկածվում են ՔԱԿ հետ կապերի մեջ։

Թուրքական բանակը հրթիռակոծում է հարավ-արևելյան քրդաբնակ շրջանները, ստիպելով խաղաղ բնակչությանը լքել բնակության վայրերը և դառնալ փախստական, այդպիսով փորձելով քրդաթափել այդ բնակավայրերը։ Արևելյան շրջաններում քրդերին ազատում են զբաղեցրած պաշտոններից՝ փոխարենը նշանակելով ազգությամբ թուրքերի կամ ազերիների։

Լարված է իրավիճակը նաև Հայաստանին սահմանակաից Կարսի նահանգում։ Ռազմական բախումների հետևանքով ներկայումս Կարսը խստորեն հսկվում է ռազմական ուղղաթիռների միջոցով, փակ են միջհամայնքային որոշ ճանապարհներ, ուժեղացված հսկողության է վերցված Բաքու-Ջեյհան խողովակաշարի Կարսի հատվածը, Կարս նահանգի հյուրանոցներում հաշվառվում են բոլոր օտարերկրացիները։

Ռազմական բախումներ են գրանցվում նաև Բիթլիսում, Մերսինում, Ջիզրեում։

Նյութի տեղեկատվական մասը կազմվել է «Կիլիկիա Հայաստան» օգտատիրոջ ֆեյսբուկյան էջի գրառումների հիման վրա։