• am
  • ru
  • en
Версия для печати
13.11.2015

ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ 11 ՀԱԶԱՐ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐ ԿԱՆԳՆԱԾ ՍՊԱՍՈՒՄ Է ՀՐԱՄԱՆԻ

Թուրքական բանակի 10.700 զինվոր պատրաստ սպասում են հրամանի Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններ կատարելու համար: Թուրքական բանակը ԻՊ-ից պետք է պաշտպանի ապաստարանը, որը պետք է ձևավորվի Ջերաբլուս-Ազեզ շրջանների միջև: Այս մասին գրում է, թուրքական «haberler» լրատվական կայքը, որի տեղեկացմամբ՝ գործողությունների սկզբ է սահմանվել դեկտեմբերի 2-րդ շաբաթը:

Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական գործողություններից հետո ԻՊ-ի զինյալները սկսել են կուտակվել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուս շրջանում, ինչը ստիպել է Թուրքիային գործի անցնել: Այսպես, G20-ի գագաթաժողովում, որը տեղի է ունենալու այս շաբաթվա վերջում Անթալիայում, Անկարան ներկայացնելու է սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված 51 էջանոց առաջարկների փաթեթ: Անկարան համաձայն է, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը մասնակցի անցումնային շրջանին, սակայն նրա մասնակցությունը պետք է սահմանափակվի 6 ամսով: Անկարայում այն կարծիքին են, որ 6 ամիս անց առկա պայմանները տարածաշրջանի անվտանգությունը սպառնալիքի տակ կդնեն:

Թուրքիան փախստականների խնդրի լուծման համար առաջարկելու է «ապաստարանային շրջան» ստեղծել, որտեղ 10 տարի ժամկետով ապաստան կստանա մոտ 5 միլիոն փախստական: Անկարան այս ծրագրի իրականացման համար G20-ի երկրներից քաղաքական և տնտեսական օժանդակություն կպահանջի:

Ինչ վերաբերում ռազմական գործողություններին, ապա նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերը դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից սկսած Ռաքքայի և Հասեկի շրջանների հարավ-արևմտյան ուղղությամբ պետք է ռազմական գործողություններ սկսեն: Օդային և ցամաքային գործողություններից հետո Անկարայի կարծիքով ԻՊ-ը կկենտրոնանա Թուրքիայի սահմանին մոտ, մասնավորապես Ջերաբլուսում, որի հանդիպակաց կողմում՝ Քիլիսի շրջանում կերնտորնացվել է Թուրքիայի ԶՈւ հատուկ ստորաբաժանումներից կազմված և 10.700 հոգանոց զորախումբը: Անկարայի պնդմամբ՝ ԻՊ-ի դեմ հնարավոր գործողությունների հիմնական նպատակը ապաստարանների պաշտպանությունն է:

http://www.ermenihaber.am/am/news/2015/11/11/