• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2015

ՀՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ

Աթենք, 19.11.2015, «Հայաստան» լրատու ցանց.

Նոյեմբերի 18-ին, Հունաստանի նախկին դեսպաններից կազմված «Դիվանագիտական խմբի» նախաձեռնությամբ, Աթենքի «Պատերազմական թանգարանում», տեղի ունեցավ հանրային քննարկման երեկո, «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 100 ՏԱՐԻ ՀԵՏՈ» խորագրով:

Երեկոն վարում էր, նախկին դեսպան Թեմոս Ստոֆորոպուլոսը, որի բացման խոսքից հետո բեմ հրավիրեց Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով ողջունեց միջոցառման կազմակերպումը:

Այնուհետ օրվա զեկուցաբերները ներկայացան տարբեր թեմաներով, ըստ հետևյալի.

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԵՆՑ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՄԲ» թեմայով հանդես եկավ Հունաստանի ԱԳՆ ընդհանուր քարտուղարի նախկին տեղակալ՝ Մանոս Մեղալոքոմոնոսը:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԱՍՊԵԿՏԸ» թեմայով՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում Հունաստանի առաջին դեսպան՝ Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը: Նա հանգամանորեն զեկուցեց հայ ժողովրդի ապրած պատմական փորձառության՝ 1895-96թ.-ի Համիդյան, 1909 թ.-ի Ադանայի, 1915թ.-ից մինչև 1922 թ.-ի՝ Մեծ եղեռնի, կոտորածների մասին:

Եվ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» թեմայով՝ Հունաստանի Հատուկ իրավախորհրդատվական խորհրդի նախկին պատասխանատու՝ Վասիլիս Պատրոնասը:

Միջոցառման ավարտին հարց ու պատասխանի առիթ տրվեց, որն էլ ավելի բովանդակալից դարձրեց ծրագիրը: