• am
  • ru
  • en
Версия для печати
15.12.2015

ԶԵԿՈՒՅՑ. ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ ՀԱՄԱՐԵԼ

Հանրային կյանքում կրոնի և համոզմունքների հարցերի բրիտանական հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ երկիրն այլևս դժվար է քրիստոնեական անվանել։ Հետազոտողները Մեծ Բրիտանիայի կառավարությանն առաջարկել են վերանայել վերաբերմունքը պաշտոնական կրոնի հանդեպ և ավելի մեծ ուշադրություն հատկացնել այլ դավանանքների ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն ոչ կրոնական համոզմունքներ։

Մեծ Բրիտանիան, թերևս, այլևս քրիստոնեական երկիր չէ։ Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանական հասարակությունում կրոնի դերի մասին զեկույցի հեղինակները։

Բրիտանիայի հանրային կյանքում կրոնի և համոզմունքների հարցերի հանձնաժողովը երկամյա հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ երկրին անհրաժեշտ է «արտացոլել արդի հասարակության պլյուրալիստական բնույթը»։ Ավելին, հետազոտողները հորդորում են երկրի իշխանություններին ավելի մեծ ուշադրություն հատկացնել այլ դավանանքներին և նրանց, ովքեր ունեն ոչ կրոնական համոզմունքներ։

Վերջին տարիներին քրիստոնյաների թիվը բրիտանացիների մեջ կրճատվել է։ Սպասվում է, որ ժամանակի ընթացքում իրավիճակն էլ ավելի կխորանա։ Ըստ որոշ կանխատեսումների՝ 2050թ. արդեն Մեծ Բրիտանիայում քրիստոնեություն կդավանի քաղաքացիների հազիվ կեսը։

Աղբյուրը՝ «RT», https://russian.rt.com/article/135732


Руский

English