• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2016

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՍԿՍԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ ԿԻԲՈՐԳՆԵՐ

Պենտագոնը անցել է տեխնոլոգիայի մշակման, որը թույլ կտա զինվորին փոխպատվաստված նեյրոինտերֆեյսի օգնությամբ միանալ արտաքին համակարգչին: Նախագիծը ստացել է NESD (Neural Engineering System Design) անվանումը: Ապագայի ռազմական կիբորգների ստեղծման մասին հայտնում է ScienceAlert կայքը:

Նոր ծրագիրն ուղղված է կապի այնպիսի մշակմանը, որը մարդու գլխուղեղին և արտաքին համակարգչին թույլ է տալիս փոխանակվել տեղեկատվությամբ: Նախագիծն իրականանում է BRAIN Initiative (Brain Research through Advancing Innovative Neurotechnologies) ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությամբ:

Ինտերֆեյսի մշակմամբ զբաղվում է DARPA-ն (Defence Advanced Research Projects Agency): Այն իրենից ներկայացնում է բիոսենսոր՝ մեկ խորանարդ սմ առավելագույն ծավալով:

http://www.1in.am/1823990.html