• am
  • ru
  • en
Версия для печати
10.02.2016

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՄԱՐԻ ՓԱՓԱԶՅԱՆԸ

Կալիֆորնիայի Սան Խոսեի համալսարանի ղեկավար է նշանակվել հայ Մարի Փափազյանը: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից: Համալսարանի հոգաբարձումների խորհուրդը նման որոշում է կայացրել հունվարի 27-ին: Ըստ այդմ, Փափազյանը դառնում է համալսարանի 29-րդ ռեկտորը, 3-րդ կին ղեկավարը 159-ամյա պատմության մեջ: «Ուրախ եմ, որ համալսարանի հոգաբարձումների խորհուրդը հենց ինձ է ընտրել ռեկտոր՝ վստահելով այս կարեւորագույն կառույցի զարգացումն ինձ»,- ասել է Մարի Փափազյանը: Հիշեցնենք, որ Մարի Փափազյանը ծնվել եւ մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

http://news.am/arm/news/308639.html