13.12.2016
				
	
 
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՐՔԸ
 
«Весь мир» ռուսական հրատարակչությունը հրապարակել է չինարենից թարգմանված՝ «Միջազգային կոմունիստական շարժման պատմությունը» գիրքը: Աշխատանքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մարքսիստական տեսության ուսումնասիրությամբ զբաղվող բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական ձեռնարկ է: Ձեռնարկում, ի թիվս այլ հարցերի ներկայացվում է Խորհրդային Միության և ամբողջ խորհրդային ճամբարի փլուզման պատճառները, որոնք կարող են ամփոփվել վեց հիմնական կետերում. 
  
 
  
 
- Մարքսիզմի դոգմատիզացիան,
 - Սոցիալիստական ժողովրդավարության զարգացման ճահճացումը,
 - Ժողովրդի նյութական բարեկեցության և տնտեսության զարգացման նկատմամբ ուշադրության բացակայությունը,
 - Սխալ ազգային քաղաքականությունը,
 - Պետության և կուսակցության հեղինակության անկումն ու արտաքին քաղաքականության սոցիալիստական սկզբունքներին դավաճանությունը,
 - Ժողովրդի տեսական-գաղափարական դաստիարակության թուլացումը, ինչը հանգեցրեց իդեալների և համոզմունքների կորստին և ջնջեց հստակ սահմանը ճշմարտության ու կեղծիքի միջև: 
    
 
История международного коммунистического движения / Пер. с кит. – М.: Издательство «Весь мир», 2016. – 472 с.