• am
  • ru
  • en
Версия для печати
10.03.2014

ՍԵՄԻՆԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ՈՒՄ

2014թ. մարտի 7-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված «Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ» հետազոտական ծրագրի քննարկմանը։

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ա.Ժամակոչյանը ներկայացրեց ս.թ. փետրվարի 13-23-ը Վիեննայում Քաղաքական հետազոտությունների եվրոպական կոնսորցիումի կազմակերպած Մեթոդների և տեխնիկայի երրորդ ձմեռային դպրոցի արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով քաղաքական լեզվի վերլուծության խնդրին։

Այնուհետև նույն կենտրոնի փորձագետ Ա.Մանուսյանը ներկայացրեց «Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ» հետազոտական ծրագիրը՝ անդրադառնալով դրա խնդիրներին, իրականացման փուլերին, ուսումնասիրվող լրատվամիջոցներին, իդեոլոգեմներին, փոփոխականներին։

Բազմաթիվ տեսակետներ արտահայտվեցին, հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում։


EnglishРуский